Փարիզում կայացած «Մասթերսի» եզրափակչում աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչին հաղթելուց եւ մարզական կարիերայում երրորդ տիտղոսը նվաճելուց հետո ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մասնագետների համոզմամբ արդեն պաշտոնապես համալրել է աստղերի շարքերը: Նա մրցաշրջան 2018-ը կեզրափակի ATP վարկանիշային դասակարգման 11-րդ հորիզոնականում: Խաչանովի բարձր խաղամակարդակը հաստատում է նաեւ Փարիզում կրած պարտությունից անմիջապես հետո սերբ թենիսիստի արած խոստովանությունը:
«Ես չեմ ցանկանում խոսել իմ ինքնազգացողության մասին, եւ դա բացարձակապես կարեւոր էլ չէ: Կարեւոր է այն, որ Կարենը փայլուն խաղաց: Նա իսկապես արժանի էր այդ հաղթանակին: Նա դեռ երիտասարդ է, նա դեռ կշարունակի սովորել, սակայն արդեն այժմ թոփ խաղացող է՝ իսկական չեմպիոնական բնավորությամբ», – ասել է Նովակ Ջոկովիչը, որը, թվում էր՝ անպարտելի է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ