Այսօր հարգանքի տուրք մատուցելու համար Վանաձոր էին եկել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամները: 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին ծաղիկներ դնելուց հետո կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Ճեպազրույցում ամփոփելով քարոզարշավը, Սեֆիլյանը միայն ասաց, որ նման ընտրությունների համար քարոզարշավին հատկացվող ժամանակահատվածը բավականին քիչ է. «Խնդիրներ եղել են, որոնց մասին բարձրաձայնել ենք, բայց գլխավոր խնդիրը ժամանակի շատ սեղմ լինելն էր: Այսքան կարճ ժամկետում հանրապետական ընտրություններ անցկացնելը շատ բարդ է: Այս իմաստով բավականին դժվար էր մեզ համար, հատկապես այն իմաստով, որ մենք տակավին չենք կազմավորվել: Բայց եւ այնպես հաղթահարում ենք եւ գնում առաջ: Լավատես ենք»:
Խոսելով ակնկալիքների մասին, «Սասնա ծռերի» առաջնորդն ասաց. «Կարծում եմ, որ մեր ժողովուրդը հերթական անգամ կարող է զարմացնել բոլորին, իհարկե դրական իմաստով»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ