Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան ծանրակշիռ ներդրում ունեցավ Սպիտակի երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում

Դեկտեմբեր 07,2018 13:37

30 տարի առաջ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որի արդյունքում՝ 30 վայրկյանի ընթացքում հիմնահատակ ոչնչացավ Սպիտակ քաղաքը, լրջորեն տուժեցին Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (ներկայիս Վանաձոր) եւ Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով, ողբերգությունը խլեց առնվազն 25 հազար մարդու կյանք։

Երկրաշարժի արդյունքում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ծավալվեց հզոր շարժում՝ ինչպես նախկին ԽՍՀՄ շրջանակներում, այնպես էլ Արեւմտյան երկրների կողմից։

Մասնավորապես, ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման նպատակով Ուկրաինայից Հայաստան ուղղվեցին «Ուկրստրոյ» տրեստի շինարարները եւ անհրաժեշտ տեխնիկան, միլիցիայի աշխատակիցներն, ինչպես նաեւ՝ բուժաշխատողները։

Ընդ որում, ուկրաինացի մասնագետների հիմնական ջանքերն ուղղվել են Կիրովականի վերականգնմանը եւ այնտեղ համապատասխան իրավակարգի ապահովմանը։

Արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, 1988-1993թթ. ընթացքում Կիրովական քաղաքի Տարոն-1,2,3 միկրոշրջաններում՝ Եվգենի Վիկտորովիչ Կապուստինի, իսկ այնուհետեւ Նիկոլայ Միխայլովիչ Կորենեւի ղեկավարության ներքո ուկրաինացի շինարարների կողմից կառուցվեցին․

– 151 բնակելի տուն (2004 բնակարան՝ 152 060 քմ ընդհանուր մակերեսով);

– 5 մանկապարտեզ (940 տեղ);

– 3 դպրոց (2592 աշակերտական տեղ)։

Մասնագետներն Ուկրաինայից, հիմնականում կռունկավարները՝ նույնպես ներգրավվում էին վերականգնողական աշխատանքներին Սպիտակ քաղաքում։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակավայրերի վերականգնման աշխատանքներին 1988-ից 1993 թվականն ընկած ժամանակահատվածում մասնակցել է 12 հազար ուկրաինացի շինարար, ինչպես նաեւ՝ իրավապահ մարմինների 250 աշխատակից։

1993 թվականին «Ուկրստրոյ» ձեռնարկության՝ գործի դրված ողջ շինարարական տեխնիկան գործնականում ամբողջությամբ փոխանցվել է հայկական կողմին։

Բացի դրանից, Ղրիմի պանսիոնատները եւ առողջարաններն ընդունեցին երկրաշարժից տուժած բազմաթիվ հայ քաղաքացիների՝ վերականգման եւ ռեաբիլիտացիայի նպատակով։

Ուկրաինացի ժողովուրդը հայտնում է իր անկեղծ եւ խորին ցավակցությունը հայ ժողովրդին՝ 1988-ի սարսափելի ողբերգության 30-ամյա տարելիցի կապակցությամբ, ընդգծում երկու ժողովուրդների միջեւ սերտ բարեկամության եւ համերաշխության զգացմունքը, նաեւ դժվարության պահին օգնության հասնելու պատրաստակամությունը։

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31