Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Պարզապես ես չէի ցանկանա, որ մենք նորից միահեծան կառավարման համակարգի անցնեինք». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 07,2018 13:25

«Ժողովուրդ» օրաթերթը նախընտրական թոհուբոհի, քաղաքական դաշտի  ներկայիս վիճակի, հնարավոր հեռանկարների, մտավորականության եւ քաղաքական գործիչների ֆունկցիաների մասին զրուցել է «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ։ Նա մտավախություն է հայտնել, որ Հայաստանը կարող է կրկին գնալ միահեծան կառավարման ճանապարհով։ Պարոն Գինոսյանն այն համոզմանն է, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանխորոշել են նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ինչ վերաբերում է մտավորականության դերին, նրա համոզմամբ՝ մտավորականը ճարտարապետ է, որը պետք է նախանշի այն, ինչը կառուցելու է աշխղեկը՝ քաղաքական գործիչը։

– Պարոն Գինոսյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Ի՞նչ դրական տեղաշարժեր եւ ի՞նչ վտանգներ եք տեսնում նախընտրական քարոզարշավի շրջանում։

– Կարծում եմ՝ գալիք ընտրությունների արդյունքներն ինչ-որ չափով կանխատեսելի են։ Ակնհայտ է, որ «Իմ քայլը» ձայների մեծամասնությունն է հավաքելու եւ ակնհայտ առավելությամբ անցնելու է խորհրդարան։ Պարզապես ես չէի ցանկանա, որ մենք նորից միահեծան կառավարման համակարգի անցնեինք։ Միահեծան իշխանության դեպքում գայթակղությունները մեծ են, իսկ մարդիկ սխալական են։ «Նախորդ իշխանությունը գոնե ձեւականորեն ապահովում էր այլ ուժերի ներկայությունը խորհրդարանում։

– Բայց հիմա էլ դրա հնարավորությունը կա։ Ի՞նչն է խանգարում մյուս ուժերին անցնել խորհրդարան։

– Չեմ ուզենա, .որ ասածս վատ իմաստով ընկալվի, բայց ժողովրդական էյֆորիայի ներքո անցկացված Երեւանի ավագանու ընտրություններն արդեն իսկ ցույց են տվել քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն ակնհայտորեն հուշում են, թե ինչ է սպասվում խորհրդարանական ընտրություններին։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31