Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկը ոչ թե սեփական գաղափարախոսությունն ու ծրագրերն էր ներկայացնում հանրությանը, այլՙ քար էր նետում մյուսների բոստանը. «Ազգ»

Դեկտեմբեր 07,2018 13:22

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր կեսգիշերին ավարտվում է: Եվՙ փա՛ռք Աստծո: Որովհետեւ անցած շաբաթները դասական առումով քարոզարշավ չէինՙ ամեն մեկը ոչ թե սեփական գաղափարախոսությունն ու ծրագրերն էր ներկայացնում հանրությանը, այլՙ քար էր նետում մյուսների բոստանը: Ասես մեկը մյուսին վարկաբեկելու, վիրավորելու, հրապարակավ իրենց անցանկալի մրցակիցների հասցեին թույն ու մաղձ թափելու մրցակցություն էր: Այդ գայթակղությունից ոչ ոք, նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զերծ չմնաց՝ հրապարակային հայտարարություններում դարձյալ իջնելով մինչեւ սրան-նրան ասֆալտին փռելու սպառնալիքների մակարդակը: Վարչապետը պիտի կարողանա՛ր ինքն իրեն ավելի լավ տիրապետել, չէ՞ որ նա հիմա երեկվա ընդդիմադիր գործիչը չէ՛, համահայկակա՛ն դեմք է, բոլորիս, ե՛ւ իրեն սիրողների, ե՛ւ չսիրողների ղեկավարը: Մինչդեռ առանձին դեպքերում նրա որոշ խոսքեր կարող էին ընկալվել որպես ուղղակի քաղաքական ուղղորդում:

Օրինակ, քարոզարշավի հենց առաջին օրը վարչապետը հրապարակեց թվեր, թե իրենք, ըստ սոցիոլոգիական հարցման տվյալների, կարող են հավակնել 67 տոկոս ձայների: Ո՛ւմ շուրթերին ասեսՙ այսպիսի թիվ հրապարակելը կարելի էր ընդունելի համարել, իսկ ահա վարչապետի շուրթերինՙ ո՛չ: Որովհետեւ երկրի 1-ին դեմքի կողմից այդպիսի բան ասելը ակամա կարող էր ընկալվել որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իջեցված բացահայտ պատվեր, որ իրենց ձայները այդքա՛ն ցույց տան: Չգիտեմ, թե ընտրություններից հետո ԿԸՀ-ն կառավարող կուսակցության օգտին տված ձայների ի՛նչ թիվ կհրապարակի, սակայն անձամբ իմ հոգում միշտ կմնա մի մութ կասկած, որ ներկա ընտրությունները նո՛ւյնպես չի կարելի բացարձակ ազնիվ, մաքուր եւ անխարդախ համարել: Առաջին հերթինՙ հենց անմաքուր ու անհավասար քարոզարշավի պատճառով *):

Աններելի էր հատկապես ՀՀԿ-ի եւ նրա գործիչների շուրջ ստեղծված անհանդուրժողականության, եթե չասեմՙ բացահայտ թշնամանքի մթնոլորտը: Անկախ նախկին կառավարող կուսակցության ու նրա գործիչների նկատմամբ յուրաքանչյուրիս մասնավոր վերաբերմունքից, չէր կարելի չնկատել, որ այնպես էին բոլորը հարձակվել ՀՀԿ-ի վրա, կարծես հայ ժողովուրդը նրանցից ավելի մեծ թշնամի… երբեւէ չէ՛ր ունեցել: Սոսկալի էր, երբ այդ չակերտյալ հարձակմանը ակտիվորեն մասնակցում էին նաեւ այնպիսիները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին առավոտից երեկո խնկարկում էին ՀՀՇ-ական իշխանություններին… Իբրեւ թե պաշտպանելով ներկա կառավարողներին, այդպիսիները ասում էին, թե հո չէ՞ր կարող նոր իշխանությունը… 20 տարվա ծուռն ու թերին կես տարում շտկել: Սրա ենթատեքստը ոչ այնքան նոր իշխանություններին սատարելն էր, որքանՙ ՀՀՇ-ական կառավարման դժոխային տարիները լռելյայն շրջանցելը:

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31