Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսային բանավեճը վեր հանեց իրական ընդդիմախոսի` Սուրեն Սահակյանին, որը ոչ մի հին քաղաքական ուժի չի ուզում թողնել խորհրդարան. «Ազգ»

Դեկտեմբեր 07,2018 13:04

բ/ Հեռուստատեսային բանավեճը (եւ մի շարք այլ բանավեճեր) վեր հանեց իրական ընդդիմախոսի` Փաշինյանի նախկին համախոհ եւ ապրիլյան իրադարձությունների ակտիվիստ, «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանին, որը ոչ մի հին քաղաքական ուժի չի ուզում թողնել խորհրդարան:

բ/ Նիկոլ Փաշինյանն ակամա խոստովանեց այն, ինչ թաքցվում էր նախընտրական կարգախոսների խորը տողատակերում. դիմելով Վիգեն Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, նա նկատեց, թե`« մեզ համար ամենահարմար ընդդիմությունը հենց դուք եք, դուք որ մեր ընդդիմությունը լինեք խորհրդարանում, մենք հարյուր տարի իշխանություն կլինենք, այնքան որ դուք անվանարկված եք»: Այսինքն` եթե Սասնա ծռերը, ՀՅԴ-ն, Լուսավորը, Մենքը կամ մի այլ ուժ լինի խորհրդարանում ընդդիմությունը, սա պիտի որ ձեռք չտա «Իմ քայլին»: Նկատեցի՞ք նմանություն անցյալ իշխանության գործելակերպին:

գ/«Սասնա ծռերը» փորձում են արմատական դիրքերից հանդես գալ, բայց երբեմն մատնում են իրենց իսկ չկողմնորոշվածությունը այս կամ այն հարցում, համենայնդեպս` նրանց խուլ պայքարը «Լուսավոր Հայաստանի» դեմ էր, վերջինիս էր թողնված անցումային արդարադատության թեման «Սասնա ծռերի» հետ շուռումուռ տալու առաքելությունը, որի մասին պատկերացումները մշուշոտ են:

դ/ Որքան էլ տարօրինակ, ու անգամ իր համար էլ անսպասելի, կարելի է ասել` ակամա, «գործարարն անելիք չունի խորհրդարանում» թեման շոշափած ու «Ես կլասիկ քաղաքական գործիչ եմ» ասած Էդմոն Մարուքյանին փորձեց «ֆորմատի բերել» Գագիկ Ծառուկյանը, թե`քեզ էլ գիտենք, հովանավորիդ էլ, կլասիկ ցավդ տանեմ: Պատկերացրեք` աշխատեց, բանավեճից հետո համացանցը դժժում էր Ծառուկյան-Մարուքյան երկխոսության համով կտորները շուռումուռ տալուց, ու կարծես հանրային կարծիքը Ծառուկյանի կողմն էր, որքան էլ տարօրինակ:

ե/ Խոսքի մակարդակում ընկալելի էին նաեւ նորաստեղծ ուժերից` Լեւոն Շիրինյանի, Լուսինե Հարոյանի մոտեցումները, բայց դրանցով հազիվ թե քվեի հարց լուծվի: Արամ Սարգսյանի հակիրճ խոսքով եւ դրական լույսով պահվածքը նույնպես բավական չէ` որպեսզի «Մենք» դաշինքին անհրաժեշտ 7 տոկոսանոց պատնեշը հաղթահարի:

Մի խոսքով, բանավեճն, այնուամենայնիվ, որոշ միֆեր ցրեց:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31