Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Նեդոլյան. «Իմ քայլը» կարողացավ ներկայանալ իբրեւ բանական ուժ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2018 12:14

Ավարտվող քարոզարշավն ամփոփելու նպատակով զրուցեցինք հրապարակախոս Արա Նեդոլյանի հետ

– Ավարտվում է քարոզարշավը։ Ի՞նչ առանձնահատկություններ ուներ այն այս անգամ, ի՞նչ տվեց այն մեր քաղաքական մշակույթին։ Արդյոք բովանդակայի՞ն էր, եւ ներկայացվո՞ւմ էին կուսակցությունների ծրագրերը։

– Քարոզարշավն անսպասելի ակտիվ էր, չիրականացավ այն մտավախությունը, որ քաղաքական ուժերը մինչեւ դեկտեմբեր ինչ-որ բան չեն հասցնի։ Իհարկե, գլխավորն այս անգամ ընտրողների մեծամասնության համար հասկանալն էր, թե ինչ է իրենից ներկայացնում հիմնական մասնակիցը՝ «Իմ քայլը» դաշինքը, եւ այդ առումով, կարծում եմ, սպասումներն արդարացան։ «Իմ քայլը» կարողացավ ներկայանալ իբրեւ բանական ուժ, որը, դարձյալ, հակված է ոչ այնքան հանրությանը ներկայացնել իր պատկերացումը, որքան հաշվի առնել մարդկանց կամքը, գտնվել բաց հաղորդակցության ռեժիմում։ Այս առումով, իհարկե, նոր գաղափարների աղբյուրը հենց կենտրոնական քաղաքական ուժն էր եւ ոչ իր մրցակիցները։

Մրցակիցների առումով տեսնում ենք երկու նոր կուսակցություն՝ «Քաղաքացու որոշումը», «Սասնա ծռերը», որոնք դեռեւս կարող են միայն նախանշել իրենց հնարավոր ապագա գաղափարական դիրքը՝ հաջորդ ընտրություններին ներկայանալու հաշվարկով, եթե, իհարկե, այդ ժամանակաշրջանում կարողանան զարգացնեն ու ամփոփել իրենց քաղաքական դեմքը, ծրագրային դրույթները, տարբերվող ռազմավարությունը։ Առայժմ դրանք դեռ միայն նախագիծ են։

Հին կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, սպասելիորեն չեն ներկայացնում նոր տեքստ, իրենց ասելիքը սպառվել է, թեեւ Գագիկ Ծառուկյանի դեպքում նկատվում է նոր խոսքի ինչ-որ փնտրտուք, որը հայտնի չէ՝ կբերի՞ մյուս ընտրություններին որեւէ արդյունք, թե՝ ոչ։ Օբյեկտիվորեն Հայաստանին պետք է բիզնեսի շահերը ներկայացնող կուսակցություն, տեսնենք՝ կկարողանա՞ արդյոք ԲՀԿ-ն կենտրոնանալ այդ դերի վրա եւ կատարել այն։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31