Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարգացման գոտին, որը մինչ օրս աղետի գոտի է

Դեկտեմբեր 07,2018 11:48

«Երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»,- այսպիսի խոստում լսել ենք գրեթե բոլոր համապետական ընտրություններում:

Մինչդեռ այսօր՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց, փաստ է, որ բազմաթիվ ընտանիքներ դեռեւս ապրում են տնակներում։

2003 թվականին աղետի գոտին վերանվանվեց զարգացման գոտի, սակայն ընդամենը անունը փոխվեց. տնակների առկայությունը, այնտեղ ապրող մարդկանց անմարդկային կենցաղն ու երկրաշարժից մնացած շենքերի փլատակները մինչ օրս էլ աղետի գոտի են հիշեցնում:

Այս պահին Գյումրիում 2300 ընտանիք՝ մոտ տասը հազար անօթեւան կա: Տնակներում ապրողները երկրաշարժից տուժածների արդեն որերորդ սերունդն են: Ամեն նոր կառավարության օրոք մարզային իշխանությունները գալիս՝ գույքագրում են անում, տնակներն ու մարդկանց հաշվառում: Այս տարվա ապրիլից հետո էլ եկել, փաստաթղթեր են պահանջել, տնակներում ապրողները տրամադրել են, հույսով սպասում են:

Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ,

07.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31