Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մուրադ Մուրադյան. «Մարզպետը կանչում է գրեթե բոլոր գյուղապետերին, պլան է դրել նրանց վրա». «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2018 11:33

Հարցազրույց Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքի պատգամավորության ռեյտինգային թեկնածու ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի հետ։

– Քարոզարշավի դեռ սկզբում էիք ասում, որ 37 թվից վատ է ձեր մարզում, քարոզարշավն ավարտին է մոտենում՝ փոխվել է այդ մթնոլորտը։

– Միանշանակ պնդում եմ, որ հիմա ավելի վատ է, հիմա 17 թիվն ա, կոտորած են անում մեր մարզում, մարզպետը կանչում է գրեթե բոլոր գյուղապետերին, պլան է դրել նրանց վրա։ Մարզպետն առաջադրվել է «Իմ քայլից», տեղակալը՝ առաջադրվել, աշխատակազմի ղեկավարն էլ, ու իրենց համար պլանային առաջադրանքներ ունեն՝ ով ում համար պետք է ձայն բերի։ Հիմա էլ ոստիկանությունը հատ-հատ կանչում ա գյուղապետերին ու ստիպում, որ բացատրագիր գրեն, որ իբր մարզպետն իրանց չի կանչել, չի ասել՝ էսքան ձեն կբերեք։ Բայց մտեք շրջան, հարցրեք՝ չկա մարդ, որ չիմանա էդ մասին, հիմա ուզում են սուտը ճշտի տեղ տանեն։ Լծակներն իրանց ձեռքը օգտագործում են, ոնց կուզեն, կանեն, ի՞նչ արդարության մասին ենք խոսում։ Մենք չենք խոսում, որ իրանց մոտ մարդիկ կան, որ Մասիսի ճանապարհները չեն իմանում, գյուղերի տեղը չգիտեն՝ թեկնածու են։

– Բացի համայնքապետերին ճնշելուց, իշխող ուժի ներկայացուցիչներն այլ լծակներ օգտագործո՞ւմ են։

– Վախեցնում են բոլորին, բոլոր-բոլորին։ Ես վախենում եմ նույնիսկ անուններ տալ, շտաբ չեն կարողանում մտնել, մեզ չեն համարձակվում անգամ զանգել, ես գնամ հանդիպեմ, ի՞նչ անեմ, որ էդ մարդկանց բռնեն տանե՞ն։ Ձեզ ասում եմ՝ 4 հազար 100 մարդուց չորս հոգի չի գալիս մեր շտաբ։

– Գուցե ոչ թե վախենում են, այլ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, այլեւս ՀՀԿ-ի հետ չեն ուզում ճանապարհ անցնել։

– Է, եթե իրենց մոտ բան ա փոխվել, թող բոլորն էլ գան կուսակցությունից դուրս գան, մարդիկ տեսնում, լսում են, որ իշխանության համար արդեն ոստիկանությունն ա աշխատում, ոստիկանությունն ա վախացնում։ Դե, եթե այդքան հզոր էիք, Հայանիստի դեպքերը բացահայտեիք, ոստիկանության կեսին ջարդեցին, երբ ժողովուրդն ուզում էր գնալ Երեւան՝ հավաքների, միլպետին, միլպետի տեղակալին, բոլորին ջարդեցին, ընկան հիվանդանոցները, էլ սիստեմաներ, էլ ինչ ասես… տո ձեզ պաշտպանեիք, Հիմա ի՞նչ գործ ունեք… Էդքան ուժեղ եք, հիմա ընկել եք մեր հետեւից, տարբեր տեղեր էլ խոսում եք, թե հեսա Մուրադյանին ենք վատություն անելու, տղաներին անենք։ Ուժային կառույց եք, որ ձեզ սամասուդ էին անում, էդ ժամանակ ձեզ պաշտպանեիք։ Հիմա Մասիսում ոստիկանության թայֆա են ստեղծել, գիտեք չգիտե՞նք ովքեր էիք, ոնց եք աճել ու ինչի տեղ եք ձեզ դրել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    ԵՎ այս տրամաբանությումբ, այս մարդը ԱԺ պադգամավոր էր?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31