Մհեր Եղիազարյանի հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ
Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ առայժմ չեմ անդրադառնում իմ քրեական գործի մանրամասներին, միայն ցանկանում եմ հայտնել բոլորին, այդ թվում իմ ընկեր կոչվողներին, որ յուրաքանչյուր ոք մեղավոր է համարվում միայն այն ժամանակ, երբ կա դատավճիռ:
Ուստի շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին իմ կողքին են և հավատալով ինձ՝ փորձում են իրենց օժանդակությամբ նպաստել ճշմարտությունն ամբողջությամբ ի հայտ գալուն:
Շնորհակալ եմ ևս նրանց, ովքեր ընդհատակ են անցել, դրա համար ևս շատ ուրախ եմ:
Հ.Գ. Տեղեկացնեմ, որ դադարեցնում եմ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության անդամակցությունը և հրաժարվում եմ կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի չսասանեմ կուսակցության և կուսակցության նախագահի հեղինակությունը:
«Հայոց Արծիվներ»