Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

Դեկտեմբեր 07,2018 10:55
KB

2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացների համապատասխանության մասով:

Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014 թ.-ի տնտեսական անկման հետևանքներին՝ բաժնետերերի կողմից ներդրված լրացուցիչ կապիտալի, մի շարք միաձուլումների, վերահսկողության և կարգավորման գործընթացների բարելավման շնորհիվ։ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդն ընդգծել է, որ ներկայումս ֆինանսական համակարգի ցուցանիշները դրսևորում են դրական զարգացման միտումներ. բոլոր բանկերը համապատասխանում են 12 տոկոս նվազագույն կապիտալի պահանջներին, բանկային համակարգում չաշխատող վարկերը նվազել են, բանկերի եկամտաբերության ցուցանիշները վերականգնվում են, սակայն դեռևս չեն հասել նախաճգնաժամային ցուցանիշին։

Խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության և զարգացմանն մասով արձանագրված առաջընթացը՝ կարևորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31