Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունների մտածողությունը «կլասիկ ցավը տանելուց» անդին չի անցնում. «Իրատես»

Դեկտեմբեր 07,2018 10:12

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հանդես գալու բացառիկ հնարավորությունը քաղաքական ուժերի լիդերներն այդպես էլ չէին գիտակցել: Բազում անգամ ծեծված օրակարգերը կրկին հրապարակ նետելով՝ հասարակության վստահությունն ու համակրանքը նրանք վստահաբար չեն շահի:

Բանավիճեցին հիմնականում երկու կողմ, մյուսները դանդաղ դամ պահեցին, ոմանք էլ չմոռացան հիշեցնել՝ իրենք էլ են օգնել Փաշինյանին: Օգնությունն օգնություն, բայց նախ և առաջ պետք է մտածել սեփական ուժին օգտակար լինելու ու տարբերվող մոտեցումներ արտահայտելու մասին:

Գաղափարական որևէ հստակ թեզ քաղաքական գործիչների շուրթերից չհնչեց: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, եթե անգամ քաղաքական պայքարի հայտ ներկայացրած նոր ուժերը շարունակում են հին ու մերժված գործելաոճը: Նո՞ր եք, բարի եղեք ներկայացնել նորը, գաղափարապես տարբերվողը, առաջընթաց ապահովողը, թե չէ աջակցության մասին Փաշինյանը կարող է մոռանալ հենց հանրահավաքի ժամանակ՝ ծնկան ծերին ազատման դիմումներ ստորագրելով: Հասարակության մի հատված ձեր տարբերվող խոսքը գուցե ըմբռներ, ու քարոզարշավի վերջին օրերին խորհրդարանում հայտնվելու ձեր շանսերը մեծանային դույզն-ինչ:

Անվերջ կարելի է նզովել նախկիններին՝ այդպես էլ չազատվելով այդ անեծքից, բայց դրանից ո՛չ պետությունն է շահում, ո՛չ էլ նոր որակ եք բերում օրակարգ: Ամեն ինչ մնում է դասականի ու ավանդականի տիրույթում: Քաղաքական առևտրի ու սրա-նրա դուռը ծեծելով ձայն հայցելու ավանդույթը «սերն ու «հանդուրժողականությունը» անզոր են սքողելու, քանի որ կուսակցությունների մտածողությունը «կլասիկ ցավը տանելուց» անդին չի անցնում, իսկ բոլորովին նոր քաղաքական մշակույթ ձևավորելու համար ո՛չ հավես ունեն, ո՛չ նյարդեր, ո՛չ էլ կամք:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31