Զանգակ» գրատունը հետաքրքիր դասակարգումով է գրքերը շարել: Ցուցափեղկին՝ նույն շարքում տարբեր երկրների ղեկավարների գրքերն են: Կողք կողքի են հայտնվել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխությունը» եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի «Ընդհանուր հայտարարը»: Վերջինիս հայերեն թարգմանությունը Փաշինյանը նվիրել էր Թրյուդոյին՝ ասելով, որ Կանադայի վարչապետն առանձնահատուկ դեր ունի Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, ինչի արդյունքն էլ այդ գրքի թարգմանությունն է:
Ղեկավարների գրքերի կողքին «բազմել» է նաեւ Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը», որը պատմում է ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի մասին:
Երկրների ղեկավարները, սակայն, «մենակ» չեն, նրանք գրական էլիտայի՝ Յասմինա Ռեզայի, Մերիլին Մոնրոյի նախկին ամուսին Արթուր Միլլերի, Համո Սահյանի ու այլոց «շրջապատում» են, որոնք տեղակայվել են մի գլուխ բարձր ցուցափեղկում:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
06.12.2018