Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կոմունալ շահագործման ծառայության պետ Գ. Պ.-ն, լինելով կոչումով կապիտան, պարտավոր լինելով 2018 օգոստոսի 27-ին, ժամը 9-ին ներկայանալ իր զորամաս, զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով, առանց հարգելի պատճառների, ժամանակին չի ներկայացել ծառայության: Նա ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից 2018թ. հոկտեմբերի 9-ին հայտնաբերվել եւ վերցվել է արգելանքի:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ