Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Գումինիսկի. «Հայաստանի ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման հսկայական աշխատանք է կատարել»

Դեկտեմբեր 06,2018 19:44

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկիի եւ առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդայի հետ:

Հանդիպումից հետո Վիկտոր Գումինիսկին լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ Տիգրան Մուկուչյանը իրեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման ընթացքը: ԱՊՀ երկարաժամկետ դիտորդները Հայաստանի ժամանել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով եւ աշխատանքներին ձեռնամուխ են եղել նոյեմբերի 22-ին:

«Մեր առաքելության դիտորդները բարձր որակավորում եւ խորհրդարանական, նախագահական ընտրություններին հետեւելու մեծ փորձ ունեն: Այսօրվանից ժամանում են կարճաժամկետ դիտորդները, եւ մենք հնարավորություն ունենք դիտորդություն իրականացնել գործնականում բոլոր ընտրատարածքներում եւ այցելել ընտրատեղամասեր մեծ մասը:

Ուզում եմ ասել նաեւ հետեւյալը. աշխատելով նոյեմբերի 22-ից՝ մենք բարձր գնահատական ենք տալիս Հայաստանի ԿԸՀ աշխատանքին, որի տրամադրության տակ շատ քիչ ժամանակ կար: Սակայն ԿԸՀ-ն հսկայածավալ աշխատանք է կատարել, իր առջեւ դրված բոլոր խնդիրները լիովին լուծվել են, կազմակերպական բոլոր աշխատանքները կատարված են Հայաստանի ընտրական օրենսդրության պահանջների համապատասխան: Եվ այն, որ այսօրվա դրությամբ ընտրական հանձնաժողով ոչ թե դժգոհություն, այլ աննշան դիտողություն չկա, ասում է այն մասին, որ դեկտեմբերի 9-ին մարդիկ կարող են գնալ ընտրատեղամասեր եւ ազատ արտահայտել իրենց ձայնը տալ այս կամ այն քաղաքական ուժին: Ինչ մենք տեսնում ենք այսօր, վստահություն է ներշնչում, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանի ժողովուրդը կընտրի այն խորհրդարանը, որ ուզում է տեսնել», – ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31