Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է լինել «Բելառուսի ներկայացուցիչ»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք անսպասելիորեն գրեթե ՀԱՊԿ նիստ անցկացրինք, և սկզբունքորեն որոշեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը»,- ասել է Լուկաշենկոն լրագրողներին Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովից հետո:
Նա նշել է, որ բանակցությունների կողմերին հաջողվել է պայմանավորվել թեկնածուի ընտրության մեխանիզմի շուրջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ