Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին բնակչությանը նախապատրաստել խաղաղության

Դեկտեմբեր 06,2018 17:52

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ: Այս մասին ասվում է համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Համանախագահները ողջունել են Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունից հետո հրադադարի խախտման դեպքերի և զոհերի թվի զգալի նվազումը: Նրանք կողմերին կոչ են արել կյանքի կոչել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:

Համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ, արդյունքների ուղղված, բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորմանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց  հանձնառությունները՝ շարունակել ինտենսիվ աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորումը խթանելու և հետագա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այդ և բարձր մակարդակով բանակցություններ նախապատրաստելու նպատակով նրանք համաձայնել են հանդիպել 2019թ. սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31