Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը զբաղված են նախընտրական պոպուլիզմով. Արցախի ԱԺ պատգամավորը` Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասին

Դեկտեմբեր 06,2018 17:46

ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավում քաղաքական ուժերը զբաղված են նախընտրական պոպուլիզմով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը` անդրադառնալով այս օրերին տարբեր քաղաքական ուժերի կողմից Արցախի վերաբերյալ արվող հայտարարություններին:

«Այդ նույն Հանրապետական կուսակցությունն իր իշխանության տարիներին համաձայնել է Մադրիդյան սկզբունքներին, ստորագրել Կազանյան փաստաթուղթը և դա ոչ այլ ինչ է, քան գրագետ հիմարություն: Չեմ ողջունում նաև Իմ քայլը դաշինքի հիստերիան:

Պետության կայացվածության երրորդ տասնամյակում արդեն ժամանակն է, որ նախընտրական շրջանում հանրությանը ներկայացվի գաղափարական, հիմնավորված և ապագայի տեսլականների վերաբերյալ հստակ ծրագրեր»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, որ նոր իշխանությունները պատրաստ են Արցախը հանձնել, Է. Աղաբեկյանն ասաց. «Մտահոգ լինելը վատ չէ, բայց չեմ կարծում, որ հայ իրականության մեջ կարող է լինել ինչ-որ մեկը, որ կգնա նման քայլի: Ղարաբաղի հարցի լուծման ոչ հայանպաստ տարբերակը ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև հայ էթնոսի համար է ճակատագրական լինելու»:

Պատգամավորն ընդգծեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը առաջնագծում ակտիվորեն կատարում է ինժեներական աշխատանքներ, և դրանից պետք է անհրաժեշտ հետևություններ անել: «Ես չեմ հավատում Դուշանբեի պայմանավորվածության արդյունավետությանը: Ինչպե՞ս թե վերելակում պատահաբար հանդիպել և ասել`վերջ, խաղաղություն է:

Ի՞նչ է, նախորդ 20-30 տարիներին վերելակ չկա՞ր, որ մտնեին դուրս գային և խաղաղություն հաստատվեր»,- ասաց Է. Աղաբեկյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31