Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընկեր Ծառուկյան, կամ որդեգրեք ինձ, կամ գնդակահարեք»․ Իրարանցում, հրմշտոց Գյումրիում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 06,2018 17:38

Գյումրիում, ինչպես միշտ, այսօր ևս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին օգնություն հայցող նամակներով, միմյանց հրմշտելով, իրարանցում սարքելով։ Մինչ Գագիկ Ծառուկյանը երթով կմոտենար Գյումրու Թատերական հրապարակում կանգնած մարդկանց, նրա թիմից մի երիտասարդ ԲՀԿ առաջնորդին նամակ տալու մտադրություն ունեցողներին հորդորում էր մի քիչ հեռու գնալ ու չհարամել պարոն Ծառուկյանին աղ ու հացով դիմավորելը։

«Նկարահանում պիտի լինի, ժողովուրդ ջան, թողեք նկարահանվի, նոր մոտեցեք, կադրերը հանկարծ չփչացնենք, տգեղ տեսարան կստացվի, -հորդորում էր երիտասարդը։

ԲՀԿ առաջնորդի մոտենալուն պես նրա հորդորն անտեսվեց, աննկարագրելի մի հրմշտոց, իրարանցում սկսվեց, կարծես մրցավազք էր, թե ով շուտ կբարևի ու իր նամակը կփոխանցի Գագիկ Ծառուկյանին։

https://www.youtube.com/watch?v=qzm39dPFCyg&feature=youtu.be

Նրան ևս մինչ միկրոֆոնի մոտ հասնելը հրում էին, կանգնեցնում ու նամակներ հանձնում։ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներ Վարդևան Գրիգորյանին ու Վարդան Ղուկասյանին մի կերպ հաջողվեց բեմ ուղեկցել Գագիկ Ծառուկյանին։ Հետաքրքիրն այն է, որ նա բեմ բարձրացավ նամակների հսկա կույտով։

https://www.youtube.com/watch?v=mo0O2Lma-oI&feature=youtu.be

Գյումրիում միայն ելույթ ունեցավ Գագիկ Ծառուկյանը, նրան հրելով էլ ուղեկցեցին։ Մինչ Պարոն Ծառուկյանը բեմից իջնում էր, մի տղամարդ մոտեցավ նրան ու ասաց․ «Ընկեր Ծառուկյան, կամ գնդակահարեք, կամ որդեգրեք, ուրիշ տարբերակ չունեմ, Ղուկասյանենք՝ Վարդանենք լավ կճանչեն ինձի»։

https://www.youtube.com/watch?v=g9oARsBbZkE&fbclid=IwAR23_c136x9tcoMjInLCvyO1X9e7RteWcFt4yuSJsL-Z6_o7dnpGpSraOXU

«Որդեգրում եմ»,-հայտարարեց պարոն Ծառուկյանը։ Տղամարդն էլ ավելի ոգևորվեց, խոսում էր ու խոսում՝ չթույլատրելով, որ ԲՀԿ առաջնորդը աստիճաններից վայր իջնի։ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ համարդ, համարդ։

ԲՀԿ առաջնորդի՝ Թատերական հրապարակից հեռանալուց հետո էլ մի իրարանցում սկսվեց մոմակալների համար, մի հսկայական հերթ գոյացավ պլաստմասսե մոմակալ ստանալու համար։ Բանն այն է , որ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո մոմավառություն էր տեղի ունենալու, մարդիկ, տեսնելով, որ արկղերի միջից մոմակալներ էին հանում, շտապում էին վերցնելու, կռիվ սարքում, թե ինձ չհասավ։

 

Այնուհետ սկսվեց հերթ ԲՀԿ վարկանիշային թեկնածուներից մեկի՝ «Գործարար» կուսակցության հիմնադիր Գեղամ Բաղդասարյանի քարոզչական լուսանկարով հյութերի համար։ Ի դեպ, հյութերի վրա գրված էր՝ քարոզարշավային ակցիա։

Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31