Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ մեկդ Գագիկ Ծառուկյանին չունե՞ք հարց… ի՞նչ է արել, ջո՞ւր է ուղարկել հեղափոխությանը». Մարուքյան

Դեկտեմբեր 06,2018 17:21

«Առաջինը՝ նոր քաղաքական համակարգում չեն կարող դերակատարում ունենալ այն ուժերը, որոնք ՀՀԿ-ի հետ քաղաքական պատասխանատվություն են կրել: Երկրորդ՝ այն ուժերը, որոնք Սերժ Սարգսյանին ապրիլի 17-ին կողմ են քվեարկել: Երրորդ՝ այն ուժերը, որոնք հոկտեմբերի 2-ին փորձել են սաբոտաժ անել»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական հանրահավաքն է ու մինչ հանրահավաքը լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, նոր Հայաստանում գործարարները չպետք է որեւէ մոտիվացիա ունենան մտնելու քաղաքականություն, որովհետեւ քաղաքական համակարգը վերափոխվում է եւ իրենք չպետք է մանդատ վերցնեն, որ իրենց պաշտպանեն:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե «Գելափի» հարցումները ճիշտ են, դա տագնապ է, որ հին Հայաստանը մնում է. «Ուրեմն մյուս գործարարները իրենց զգալու են անպաշտպան: Ընտրողը իր քվեով պետք է այս հարցը լուծի, մենք հույս ունենք, որ երկրորդ տեղում կլինենք: Այլանդակ հակաքարոզչություն են սկսել մեր դեմ երեկվա եթերից հետո: Մի թեւից՝ «Սասնա ծռերը», մյուս թեւից՝ ԲՀԿ-ն: Մարդիկ պետք է թացը չորից հիմա ջոկեն: Ես հստակ հարց եմ բարձրացրել՝ կա՛մ քաղաքական համակարգը առողջանում է, կա՛մ հին համակարգը պահպանում ենք: 2000-ականներից ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, մեկը կարա՞ ինձ բացատրի իրենց՝ երկրորդ քաղաքական միավոր լինելու հիմնավորումը: Մի հատ մարդ կարա՞ք գտնեք, որ հիմնավորի, ի՞նչ է արել, ջո՞ւր է ուղարկել հեղափոխությանը: Մարդիկ Սերժ Սարգսյանին են ընտրել՝ հեղափոխությունից են խոսում ու ինձ ասում են՝ դու չմասնակցեցիր: Ես դափնին չեմ էլ վերցրել իմ վրա, դափնիները բոլորդ դրել եք ձեր գլխին»:

Ընդհանուր առմամբ խոսելով երեկվա հեռուստաբանավեճի մասին՝ Մարուքյանն ասաց, որ «վախվորած» բանավեճ էր. «Մարդիկ դեմներդ կանգնած, եկել ասում են՝ կոալիցիոն գործընկերը…անուններով ասեք, վախո՞ւմ եք հարց տաք, որովհետեւ չունեն էդ օրակարգը: Օրակարգ ունե՞ն քաղաքական համակարգն առողջացնելու: Ամենակարեւոր հարցը ի՞նձ էր ուղղված…ոչ մեկդ Գագիկ Ծառուկյանին չունե՞ք հարց: ՀՀԿ-ն հլը մի կողմ, ՀՀԿ-ն պարզ է, բա ՀՀԿ-ի հետ պատասխանատվություն կիսած ուժերը, էս ի՞նչ վիճակ է: Մարդիկ…էն աղջիկը՝ սկի չգիտեմ էլ ով է, իրենց կուսակցությունը ֆեյսբուքում գումար է ծախսում, որ հակաքարոզչություն անի՝ «Լուսավորի» դեմ, ցեխ են շպրտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    իրոք այդ անհայտ աղջիկը ինձ ել անհասկանալի դարձավ միակ տրամաբանությունը այն էր որ երեևի պաշտպանում էր ԲՀԿ-ին Ինչու?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31