ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր նախընտրական քարոզարշավով Շիրակի մարզ էր մեկնել: Արթիկ քաղաքում անցկացրած նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձավ տնակներում բնակվող գյումրեցիների խնդրին. «Ամոթ է, որ երեսուն տարի անց աղետի գոտում դեռեւս տնակներում մարդիկ են ապրում: Սա պետության համար անընդունելի մի իրողություն պետք է լինի: Ինչպես հեղինակել ենք Լոռու Շիրակի մարզերին հարկային արտոնություններ տալու օրենսդրական նախագիծը, այնպես էլ կարծում ենք՝ Հայաստանում աղետի գոտու խնդիրների նկատմամբ պետք է լինի պետական հոգածություն, ու 2019, 2020 թվականներին այդ խնդիրը պետք է ամբողջությամբ լուծվի: Նաեւ «Օրինաց երկրի» ջանքերով էր, որ Գյումրիում մեծաթիվ շենքեր կառուցվեցին»:
Արթիկում էլ ՕԵԿ-ը կրկնեց նախընտրական իրենց մի քանի խոստումներից՝ ասելով, որ իրենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման օգտին են, դեմ են ՀՀ-ում կադրերի կրճատմանը ու ամեն ինչ անելու են, որ անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակին եւ տասնութ տարեկան երիտասարդներն այլեւս առաջնագծում չկանգնեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ