Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը

Դեկտեմբեր 06,2018 16:21

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին:

Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 քմ է, Հայաստանի հյուպատոսությանն է տրամադրվել 49 տարով` անվարձահատույց: Նոր շենքն ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով: Հյուպատոսության նախկին տարածքը 2000 թվականին տրամադրվել էր վարձավճարով, ուներ ընդամենը 100 քմ տարածք և անհարմար աշխատանքային պայմաններ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հյուպատոսության նոր շենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի հայ համայնքին մատուցվող ծառայությունների բարելավմանը, հյուպատոսության արդյունավետ աշխատանքին: «Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, և նման միջոցառումներն ամրապնդում են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված նոր գրասենյակներ ևս կբացվեն, և ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31