«Հիմա շատերն են ասում, թե իրենք ընդդիմություն են լինելու: «Մենք» դաշինքը մերժել եւ մերժելու է ՀՀԿ-ին եւ լինելու է միակ ընդդիմախոսը՝ ներկայիս իշխանություններին: Որքան էլ ոմանք փորձեն սա չլսելու տալ, չի ստացվի»,-նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:
Դիմելով քաղաքացիներին՝ Խաչատուր Քոքոբելյանը շեշտեց. «Ավելի վտանգավոր են իշխանության մոտ ընդդիմություն աշխատողները, քան իշխանության մեջ գտնվող երբեմն թերացողները: Մեր տունը քանդողներն այդ «վայ» ընդդիմադիրներն են եղել: Անունը չեմ ուզում տալ, նախկինում նա ինձ ընկեր է եղել, բայց չեմ կարող պատկերացնել՝ ո՞նց կարող է մարդը քսան տարի պայքարել, գոռալ, որ իշխանությունը հանցագործ է, բայց մեկ էլ տեսնում ես՝ «զրահաշապիկով» պաշտպանում է նախորդ իշխանությունների հանցագործությունները: Դա խարան է»:
Քոքոբելյանը շեշտեց. «Մենք» դաշինքի տարբերությունն այլ քաղաքական ուժերից այն է, որ իրենք կաշկանդված չեն: Մեր դաշինքը միակ քաղաքական-բովանդակային ընդդիմությունն է, որն ասում է, թե որտեղ է թերանում նոր իշխանությունը»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2265107690424082/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ