Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը փողի մարդ չէ. Արցախը ծախի, որ ի՞նչ անի». Արամ Զ. Սարգսյան

Դեկտեմբեր 06,2018 15:06

«Ցանկացած ընտրության ժամանակ իշխանությանը մեղադրում են Արցախը ծախելու համար, իշխանությունն էլ ընդդիմությանը մեղադրում է օտարերկրյա գործակալ լինելու մեջ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախի հարցում դավադրություն է նախատեսում, ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

Արամ Սարգսյանը շեշտում է, որ «Արցախը ծախելու» թեման արծարծվում է դեռեւս 90-ականներից, եւ դա ճիշտ երեւույթ չէ. «Այս ամենից իսկապես նավթալինի հոտ է գալիս»:

Արամ Սարգսյանը կասկած չունի, որ որեւէ իշխանություն, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանինը, որեւէ պարագայում ծախելու կամ առնելու միտում չունի. «Փաշինյանը փողի մարդ չէ, նա կաշառք չի վերցնում, նա Արցախը ծախի, որ ի՞նչ անի: Արցախի հարցում միասնական պետք է լինել»:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց՝ վախենում է այն փաստից, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ որեւէ լուծման չի գնա, քան կգնա այնպիսի լուծման, որից դժգոհ կլինի ժողովուրդը. «Կա Մինսկի խմբի օրակարգ, եւ բանակցություններում հեծանիվ հորինել հնարավոր չէ: Միջազգային օրենքներին համահունչ պետք է շարժվել՝ գնալ այնպիսի փաթեթով, որում ներառված է Արցախի ժողովրդի կամարտահայտությունը: Եթե դա կա, կարելի է գնալ բանակցությունների»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2223200121232507/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31