Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սաղաթելյան. Խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն

Դեկտեմբեր 06,2018 15:03

Արա Սաղաթելյանի բացման խոսքն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը դեկտեմբերի 6-ին հանդես է եկել բացման խոսքով ՀՀ Ազգային ժողովում ընթացող Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը: Իր խոսքում Արա Սաղաթելյանը մասնավորապես նշել է.

«Սիրելի գործընկերներ, ընկերներ,

ուրախ եմ ձեզ ողջունել այս ջերմ դեկտեմբերյան օրը Երեւանում, Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ հնարավորություն եւ ժամանակ գտնելու եւ մեր աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու համար, որը, վստահ եմ, կծառայի մեր երկրների խորհրդարանների ու ժողովուրդների բարօրությանը, գաղափարների եւ լավագույն փորձի փոխանակման հարթակ կդառնա:

Շնորհակալություն եմ հայտնում գերմանացի գործընկերներին նախաձեռնության եւ մեր հարթակը ձեւավորելու ու ամրապնդելու պատրաստակամության համար, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կանենք դրա արդյունավետության ապահովման համար:

Ցավոք, գլխավոր քարտուղարների ներկա հանդիպմանը մեզ հետ չեն մեր գործընկերներն Ադրբեջանից եւ Բելառուսից: Դա տեղի է ունեցել օբյեկտիվ պատճառներով. կապված է նրանց անձնական ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ այն կանոնակարգումների հետ, որոնց մենք հասել ենք Թբիլիսիում: Այնուամենայնիվ, մեր գործընկերներն աշխատանքային կարգով առավելագույնս տեղեկացված կլինեն երեւանյան հանդիպման ընթացքի եւ արդյունքների մասին, ինչպես նաեւ կամավորության սկզբունքով, Թբիլիսիի հուշագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ներգրավված կլինեն հետագա համագործակցության գործընթացներում:

Սիրելի ընկերներ,

իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն: Մեր պետություններում հիերարխիկ առումով այս նախարարական պաշտոնն իր էությամբ բազմակի անգամ բարդ է, քան նախարարներից շատերի աշխատանքը:

Եվ մենք կատարում ենք խորհրդարանի ինստիտուցիոնալ գործունեությունն ապահովելու մեր առաքելությունը, միաժամանակ իրականացնում վաղվա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բարեփոխումներ ու ծրագրում դրա զարգացումն առաջիկա մի քանի տարիների համար:

Սա մի առաքելություն է, որի իրականացման համար մենք պետք է մշտապես պահպանենք անհրաժեշտ մակարդակը, լինենք փոփոխությունների գագաթնակետում եւ հաճախ լողանք հոսանքին հակառակ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31