Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգը «բարեց» ա, սպորտսմեն տղա ա, իրար հետ ենք ծառայել». Մարուքյանը պարզաբանում է՝ ո՞վ է Ծառուկյանի ասած «Գեւորը»

Դեկտեմբեր 06,2018 14:13

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ով է այն «Գեւորը», որի մասին երեկ Հանրային հեռուստաընկերության բանավեճի ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա ասաց, որ 2012-ին Էդմոն Մարուքյանն ուզել է իրենց ուժի հետ համագործակցի ու տվեց ինչ-որ «Գեւորի» անուն: Մարուքյանը պարզաբանեց. «2012-ի ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին եւ ասում էին՝ արի գնանք մեր առաջնորդին հանդիպենք, որ քո համար լավ լինի: Մի ուժ էլ ԲՀԿ-ն էր բնականաբար, այն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, եւ ես որեւէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները: Գեւորգը «բարեց» ա, սպորտսմեն տղա ա, իրար հետ ենք ծառայել: Ինքը ինձ երկու անգամ առաջարկել է հանդիպել Ծառուկյանի հետ՝ ե՛ւ ընտրությունների ընթացքում, ե՛ւ ընտրություններից հետո, երկու անգամ էլ մերժել եմ: Ընտրություններից հետո էլ ասեցի՝ արդեն որ ընտրվել եմ, իմաստ չկա, խորհրդարանում կհանդիպենք, ի՞նչ խնդիր կա: Վիկտոր Դալլաքյանը վիճարկում էր իմ գրանցումը եւ ընտրությունների արդյունքները: Տարբեր քաղաքական ուժերից առաջարկում էին մտնել իրենց քաղաքական միավոր,այդ թվում՝ ՀՀԿ-ն,  իրենք ինձ կպաշտպանեին: Ես ասել եմ՝ խնդիր չկա, անվավեր ճանաչեք ընտրությունները, ես հոկտեմբերին Վանաձորի քաղաքապետ կընտրվեմ: Բողոքարկումները եղել են, մերժվել է: Առաջին անգամ Ծառուկյանին հանդիպել եմ ԱՄՆ դեսպանատանը մի հավաքի ժամանակ՝ ընտրություններից հետո: Ինձ Ծառուկյանի հետ ծանոթացրել է Խաչիկը Գալստյան՝ Ծառուկյանի մամուլի քարտուղարը, որի ժամանակ Ծառուկյանն ասեց՝ Վիկտոր Դալլաքյանը տեսա՞ր ոնց խայտառակ եղավ, իշխանության մեջ մտավ…ուզում էր ասել՝ հանկարծ դու էլ էդպես չանես, չես ուզում գաս մեր հետ…Ես ասացի, որ ես ունեմ կորցնելու մի բան՝ իմ անունն է ու իմ անունը չեմ կարող կասկածի տակ դնել ու ես գնացի մտա անկախ պատգամավոր, ոչ ՀՀԿ, ոչ ԲՀԿ, ոչ մի քաղաքական ուժի մեջ չմտա»:

Մարուքյանը վստահեցրեց, որ Ծառուկյանը այլ բան չի կարող ասել ու վախենալու բան էլ չկա, Գեւորգն էլ ԲՀԿ-ից է. «Ասում է՝ թղթերդ չկար՝ չեկար, թղթերս, որ դատի էին տվել, էդ թղթերն է»:

Մարուքյանն ասաց, որ ինքը պարզ ու թափանցիկ է աշխատել ու աշխատում, իրենց նկատմամբ հակաքարոզչություն է գնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31