Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդվել էր թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1996 թ. ծնված Գրետա Ն.-ի բաճկոնի գրպանից «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը գողանալու մասին:
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ն, ում նույն օրը, ժամը 10.10-ին, Թումանյան փողոցի թիվ 24 հասցեի մոտից բերման են ենթարկել բաժին:
Խաչիկ Ս.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն