Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանակցությունների արդյունքում պարզ կլինի՝ ռուսական կողմը պատրաստակա՞մ է իջեցնել գազի գինը». Գարեգին Բաղրամյան

Դեկտեմբեր 06,2018 13:26

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ խորհրդի նիստի քննարկմանը հայկական կողմը հիմնավորումներով տեղեկանք է ներկայացրել: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցի քննարկումը:

«Տեղեկանքը ներկայացված է, թե ինչ պետք է բանակցեն, այդ հարցը նախատեսված է օրակարգում»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: Իսկ եթե մինչև տարեվերջ բանակցությունները չավարտվեն, գազի գնի հարցով հաջորդ տարի սպասվում է այն, ինչ այսօր ունենք: Ըստ Գ. Բաղրամյանի՝ երբ կլինեն ներմուծման նոր սակագները, կուսումնասիրվեն նաև ներքին գնագոյացման խնդիրները: Նրա կարծիքով՝ «ներքին գնագոյացման ժամանակ կան խնդիրներ, տեղ կա նվազեցնելու»:

Նախարարի պաշտոնակատարը չմանրամասնեց, թե հայկական կողմը ինչ հիմնավորումներ է ներկայացրել ՌԴ: «Որ հիմա բացեմ, կարող է բանակցությունների վրա ազդեցություն ունենալ»,- պատճառաբանեց նա:

Հարցին՝ որոշ մասնագետներ պնդում են, որ ներքին սպառողի համար գազի գինը կարող է իջեցվել մինչև 30 տոկոսով, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Երբ հայտարարում են 30 տոկոսով՝ առանց իմանալու գազի ներմուծման գինը, ես մի քիչ ոչ պրոֆեսիոնալ եմ համարում: Երբ կունենանք ներմուծման գին, ըստ այդմ արդեն կարող ենք կողմնորոշվել նաև ներքին սպառողի համար: Բանակցությունների արդյունքում պարզ կլինի՝ ռուսական կողմը պատրաստակա՞մ է իջեցնել գազի գինը, թե՞ դա միայն հայկական կողմի ցանկությունն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31