Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախորդ իշխանություններն աղքատության մակարդակի 10 տոկոսային կետով նվազում ապահովել են վերջին 7 տարիների ընթացքում։ Փաշինյանի իշխանությունը դեռևս խոստանում է նույն արդյունքն ապահովել 5 տարում. «168 ժամ»

Դեկտեմբեր 06,2018 13:06

2017թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 25.7%՝ այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից ամեն չորրորդն ամսական 41612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել։ Համեմատելով նույն ցուցանիշը 2010 թվականի ցուցանիշի հետ, պետք է փաստենք, որ համաձայն հրապարակված տվյալների՝ 2010-2017 թվականներին Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 10.1 տոկոսային կետով։ Ընդ որում, միայն 3.7 տոկոսային կետով նվազումն ապահովվել է վերջին մեկ տարում, որի հիմնական գործոնը եղել է արձանագրված 7 տոկոսից ավելի տնտեսական աճը։

2017թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է 766 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 316 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ 42 հազար մարդ։

Աղքատության մակարդակի նվազմանը զուգահեռ՝ զգալի նվազել է նաև ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ 2017 թվականի արդյունքներով կազմելով 1.4 տոկոս։

Այսպիսով, ամփոփելով նախորդ տարիների ցուցանիշները, պետք է փաստենք, որ նախորդ իշխանություններն աղքատության մակարդակի 10 տոկոսային կետով նվազում ապահովել են վերջին 7 տարիների ընթացքում։ Փաշինյանի իշխանությունը դեռևս խոստանում է նույն արդյունքն ապահովել 5 տարում, որը, ի դեպ, նրանց կողմից բնորոշվում է՝ որպես աննախադեպ արդյունք։ Սակայն այն, ինչ խոստանում է գալիք իշխանությունը, նախկին՝ Հանրապետական (ՀՀԿ) իշխանության կողմից արդեն իսկ արձանագրված արդյունք և փաստ է։

Իհարկե, մեծ է ցանկությունը՝ Փաշինյանի թիմի կողմից հրապարակված այս խոստումն իրականացված տեսնել, սակայն պետք է փաստենք, որ այն դեռևս ընդամենը հերթական նախընտրական խոստում է, որի իրականացման համար շատ ջանք պետք է թափել։ Կիրականանա՞ նրա այդ խոստումը, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը։

Հայկ ԲԵՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31