Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահականություն, թե վիճակագրական զավեշտ

Դեկտեմբեր 06,2018 16:00

Երկու օրից լրանում է աղետալի երկրաշարժի 30 տարին եւ պահանջ կա, մեծ պատասխանատվությամբ, անդրադարձ կատարել՝ արժեւորելու կատարածը ու գնահատելու թերացումը: Հիշենք, որ անկախության առաջին տարիներին, խրոխտ կեցվածքով, հրաժարվեցինք օգնության ձեռք մեկնած միջազգային հանրության ծառայություններից, հայտարարելով. «Մեր քանդված տունը մենք կկառուցենք»: Վիճակագրական տվյալներ չեն հրապարակվել կատարածի ու թերացումների մասին: Տեղեկացված չենք՝ վերականգնման հատկացումներն են պակաս եղել, թե թալանածն է ավելի եղել:
Սակայն շրջանառվող տվյալները, միայն Գյումրիում առկա, մոտ 3000 տնակների մասին, սարսափելի ու ամոթաբեր են: Այդ ամենին զուգահեռ, ամեն օր ականջալուր ենք երկրից 29 միլիարդ ԱՄՆ դոլար դուրս հանելու հայտարարություններին եւ ականատես ենք մոտ 20 000 թանկարժեք նորակառույց առանձնատների:

Անցած տարիներից հիշատակման են արժանի երկրաշարժի տասներորդ տարին, երբ երկրի առաջին նախագահը տերը դարձավ գերթանկարժեք առանձնատուն հուշարձանի: Երկրաշարժի 20-ամյակը արժեւորվեց երկրորդ նախագահին թանկարժեք կալվածք նվիրելով: Երկրաշարժից 30 տարի հետո հանրությունը, 3000 անտուն աղետյալների առջեւ ամոթահար ու գլխիկոր, պատասխան չունի, թե ինչո՞ւ երկրի երրորդ նախագահի բազմամիլիոն արժեքի առանձնատնային պահանջները չեն բավարարվում: Երեւի թե այս ամենը կանխազգալով է մեր իմաստուն նախահայրը գրել. «Ով Տեր, չգիտեմ, խնդրում եմ պարզես, այն կեր գնացող էակները խեղճ, տկար ու չնչին, պետք է, որ նույնպես փառք տան ԱՐԱՐՉԻՆ»:

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

06.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31