Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իրականում մեծ լիազորություններ չունի, որոշումներ չի կայացնում. «168 ժամ»

Դեկտեմբեր 06,2018 12:53

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը ՀԱՊԿ անդամ երկրների միջև նորանոր խնդիրներ է ի հայտ բերում։ Այս անգամ հակասություններ են առաջացել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի բովանդակության հայկական ու ռուսական պաշտոնական մեկնաբանությունների միջև;

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նման բնույթի խնդիրը վկայում է հարաբերություններում առկա պրոբլեմի մասին։ Նրա խոսքով, սա նշանակում է, որ կողմերից մեկի առաջարկը մյուսն օգտագործել է սեփական շահերի օգտին, կամ սխալմունք է տեղի ունեցել ու չհամաձայնեցված տեքստ է հրապարակվել, իսկ նման զրույցների բովանդակության շուրջ աշխատանքը հստակ է, ու նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն։ «Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մեկնաբանել է, որ հայկական կողմը չի խնդրել, ուրեմն պետք է հավատալ։ Բայց այս հակասությունների փաստն ինքնին անհանգստացնող է։ Կարող ենք նաև երկար խոսել, թե որ կողմին էր հարկավոր նիստի հետաձգումը, բայց ես չէի ցանկանա դրա վրա կենտրոնանալ, գուցե չհամաձայնեցված դիրքորոշումներ են։ Ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմերը որևէ հայտարարություն չեն արել միմյանց դեմ, ՀՀ ներկայիս իշխանությունը վստահեցնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները խորանալու են։ Իսկ մինչ հետագա զարգացումները հայ-ռուսական հարաբերություններում, ռուսական կողմը հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, այն ներքին ու արտաքին ուղերձներին, որոնք իշխանություններն են հղում՝ իրենց դիրքորոշումն ամբողջացնելու նպատակով։ Այսինքն՝ կա որոշակի զգուշավորություն»,- ասաց Տարասովը։

Ինչ վերաբերում Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության որոշման մասին հարցին, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր համար կարևոր չէ, թե որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի այդ պաշտոնը։ Ավելին, նրա խոսքով, այս հարցն արհեստականորեն ուռճացվել է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իրականում մեծ լիազորություններ չունի, որոշումներ չի կայացնում, դրանք կայացնում են ՀԱՊԿ ղեկավարները։ Ուստի այս իրավիճակը, նրա որակմամբ, արհեստական է։ «Ես բազմիցս եմ խոսել այն մասին, որ եղավ սխալ հայկական կողմից, բայց դրա վրա չպետք է ուշադրություն բևեռել, Ռուսաստանը հակված չէ դրանից մեծ խնդիր սարքել, պարզապես կան կողմեր, որոնք փորձում են օգտվել իրավիճակից և ստանձնել նախագահությունը, իսկ Ռուսաստանը փորձում է «չնեղացնել» ոչ մեկին, և դա ճիշտ դիրքորոշում է։ Կարծում եմ՝ հաջորդ տարի կայանալիք ՀԱՊԿ ղեկավարների հավաքի ընթացքում կհստակեցվի, թե ինչպես է լուծում ստանալու այս հարցը։ Բայց կոնսենսուսին այլընտրանք չկա, բոլորն են այդպես կարծում՝ և Ռուսաստանը, և Հայաստանը, և՛ Բելառուսը, այս բոլոր երկրների ղեկավարներն այդ մասին հրապարակային խոսել են»,- նկատեց Տարասովը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31