Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նարինե Թուխիկյան. «Երբ հիստերիկներն են «բանավիճում», եւ նրանց միակ նպատակը մանիպուլյատիվ բառերի կույտ օդ շպրտելն է…». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 06,2018 12:46

«Ժողովուրդ» օրաթերթը թանգարանի տնօրենի պաշտոնը լքելու, նախընտրական քարոզարշավի, այդ շրջանակում ծավալված բանավեճերի, կիրառված փիար տեխնոլոգիաների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ։

–  Նախընտրական քարոզարշավից ի՞նչ տպավորություններ ունեք։ Հետեւո՞ւմ եք հեռուստատեսային բանավեճերին։

– Այո, հետաքրքիր բանավեճեր լինում են, լինում են նաեւ հիստերիկ բանավեճեր համապատասխան անձանց ներկայության դեպքում։ Առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հաճելի է լսել, քանի որ այդպիսով ճանաչում ես նրանց, բայց երբ հիստերիկներն են «բանավիճում», եւ նրանց միակ նպատակը մանիպուլյատիվ բառերի կույտ օդ շպրտելն է, ցույց տալը, թե իբր խելացի են, ինֆորմացված, թե որքան լավ են տիրապետում թվական տվյալներին, իսկ դիմացինները չեն տիրապետում, դա արդեն շատ զզվելի է։ Անկեղծ ասած՝ այդ պարագայում անջատում եմ հեռուստացույցը, քանի որ ափսոսում եմ ժամանակ տրամադրել ինքն իրեն վարկաբեկած քաղաքական ուժի ներկայացուցչին լսելուն։

– Ի՞նչ եք կարծում՝ այս քարոզարշավը փիար տեխնոլոգիաների կիրառման առումով որքանո՞վ է արդյունավետ։

– Նոր տեխնոլոգիաներ շատ չտեսանք, դռնեդուռ գնալը, հրապարակային ելույթները նոր չէին մեզ համար։ Միակ բանը, որ նորություն էր, այն էր, որ հանրապետականներն ամաչեցին իրենց լոգոն տեղադրել պաստառների վրա։ Հռետորական մտահոգություններ նրանք հնչեցրին, բայց իրենց պաստառները կախեցին հնարավորինս բարձր տեղերում, եւ իրենք իրենց լոգոյից ամաչեցին։ Սա նշանակում է, որ հայելու մեջ նայելու համար երես չունեն։ Սա էր իմ տեսած ամենահետաքրքիր «տեխնոլոգիան»։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31