Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանավեճերը չնայած նոր իշխանությունների մտահղացումն էին, բայց պարզվեց՝ այդքան էլ չէին բխում գործող իշխանությունների շահերից. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2018 12:40

Բանավեճերը չնայած նոր իշխանությունների մտահղացումն էին, բայց պարզվեց՝ այդքան էլ չէին բխում գործող իշխանությունների շահերից, քանի որ նրանց ներկայացուցիչները, որպես կանոն, պարտություն են կրում բանավեճերի ժամանակ։ Եթե անգամ ոմանց դուր է գալիս «շշպռոցին», որին ականատես եղանք «Ազատության» եթերում, եւ ոմանք համարում են, որ «հանցագործ հանրապետականներին» ներկայացնող Դավիթ Շահնազարյանի հետ միայն նման լեքսիկոնով կարելի է խոսել, եւ «ապրի Արարատ Միրզոյանը», դա մտավորական, խելացի մարդկանց չի կարող դուր գալ։ Այդ անփաստարկ, հայհոյախառն բանավեճը միայն տհաճություն կարող է առաջացնել ունկնդրի մոտ եւ հիասթափեցնել իշխանությունից եւ նրա ներկայացուցիչներից։

Հիասթափեցնող է նաեւ այն անտեղյակությունը, որին ականատես եղանք կառավարության աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Աղաջանյանի մասնակցությամբ բանավեճի ժամանակ, երբ կառավարության ներկայացուցիչը, որը ներկայացել է կոռուպցիայի թեմայով բանավեճին, տեղյակ չէ կոռուպցիայի դեմ պայքարի մարտավարության այբուբենից, չգիտի, որ անցումային արդարադատությունը չի փոխարինելու դատական համակարգին եւ այլն, եւ այլն։ Նման գիտելիքներով ինչպես է այս երիտասարդը նման պատասխանատու պաշտոն զբաղեցնում, այն էլ արդեն մոտ 7 ամիս։ Դա նշանակում է, որ չգիտեն եւ չեն էլ սովորում կամ հարկ չեն համարում սովորել, որովհետեւ մեծամիտ են, եւ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն։

Նույնը կարելի է ասել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի մասին, ում «բախտ էր վիճակվել» բանավիճել Արփինե Հովհաննիսյանի հետ։ Եվ հարցը ոչ միայն գիտելիքների ու տեղեկատվության բացն է, այլեւ այն, որ այս մարդիկ իրենց մտքերը գրագետ ձեւակերպելու խնդիր ունեն։ Մեկ տարուց ավելի խորհրդարանում աշխատած պատգամավորն անգամ վարժ խոսելու, արագ մտածելու եւ մտքերը հասկանալի շարադրելու խնդիր ունի, ինչը, թվում է, այս ընթացքում պետք է յուրացրած լիներ։

Եվ ունկնդիրը՝ էյֆորիայից չմթագնած ուղեղ ունեցող, միայն մի բան է մտածում՝ լսելով այս բանավեճերը, նման պատրաստվածությամբ ու գիտելիքների այսքան սուղ պաշարով մարդիկ ինչպե՞ս են մեր երկիրը կառավարելու, ինչպես են երկիր ներկայացնելու դրսում, ինչպես են օրենքներ ընդունելու, որոշումներ կայացնելու, այն էլ երկրի համար կենսական որոշումներ։ Կարելի՞ է արդյոք այս մարդկանց երկիր վստահել։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31