Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան էլ ցավալի է, բայց քարոզարշավը «սիրո եւ համերաշխության» չստացվեց. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 06,2018 12:16

Որքան էլ ցավալի է, բայց քարոզարշավը «սիրո եւ համերաշխության» չստացվեց։ Ցանկացած քարոզարշավի համար միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը, «օդում կախված խոսակցությունների» հիման վրա կառուցված շահարկումները, անիրականանալի խոստումներ տալը կամ նախկինում տրված ու չկատարված խոստումները հիշեցնելը սովորական երեւույթներ են եւ ընտրություններից հետո մոռացվում են, բայց մեզանում ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Իսկ սկզբում թվում էր, թե ամեն ինչ սովորականի պես կլինի, իրար հասցեի ինչ ասես կասեն, ընտրությունների հաջորդ օրը իրար կշնորհավորեն կամ չեն շնորհավորի, եւ կյանքը կընթանա սովորական հունով։ Առավել եւս, որ մեծ հաշվով՝ ընտրությունների ելքը կանխորոշված է։

Բայց չէ: Ինչ-որ պահից սկսված պետական դավաճանության մեղադրանքներ հնչեցվեցին։ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «Ղարաբաղը ծախելու» քաղաքականություն իրականացնելու մեջ, վերջինս էլ նրանց մեջ տեսնում է «առնվազն ազդեցության գործակալներ» եւ գտնում է, որ նրանցով պիտի զբաղվեն ԱԱԾ-ն ու ռազմական հակահետախուզությունը։ Իսկ սրանք արդեն նախընտրական հայտարարություններ չեն, որովհետեւ ընտրությունների հաջորդ օրը չի կարելի ասել՝ «դե լավ, իրար պետական դավաճանության մեջ մեղադրեցինք, անցավ-գնաց, հիմա եկեք հանգիստ կողք կողքի աշխատենք հանուն պետության»։ Ինչպե՞ս պիտի պետության ղեկավարն աշխատի այն մարդկանց հետ, որոնց կասկածում է այնպիսի արարքների մեջ, որոնցով ռազմական հակահետախուզությունը պիտի զբաղվի, կամ ինչպե՞ս պիտի այդ մարդիկ «օրենքի շրջանակներում» քաղաքականությամբ զբաղվեն մի երկրում, որի ղեկավարին «ազգի դավաճան» են համարում։

Այս ամենը վկայում է, որ գործ ունենք ամենեւին էլ ոչ սովորական քարոզարշավի հետ։ Ավելին՝ քարոզարշավն, ըստ էության, ընդամենը պատրվակ էր հեղափոխության դեմ «մեծ պատերազմ» սկսելու համար, եւ ընտրությունների հաջորդ օրը ավելի հանդարտ երկրում չենք արթնանալու։ Եվ սա մի իրավիճակում, երբ իսկապես կանգնած ենք արտաքին լրջագույն մարտահրավերների առջեւ, եւ ներքին համերաշխությունը մեզ օդի ու ջրի պես է անհրաժեշտ։

Խնդիրն այն չէ, թե ով է օտարերկրյա գործակալ եւ ով՝ ոչ, կամ ով է ավելի հայրենասեր։ Ընդհանրապես դժվար է պատկերացնելը, որ որեւէ հայ մարդ «շպիոնություն կանի» այնպիսի կարեւորագույն հարցում, ինչպիսին ազգային ու պետական անվտանգությունն է: Ավելին՝ կասկածից վեր է, որ արտաքին վտանգի դեպքում ներքաղաքական բոլոր տարաձայնությունները մի կողմ են դրվելու, եւ բոլորը մի մարդու պես պաշտպանելու են երկիրը, այդ թվում՝ հանրապետականները։ Խոսքը սրա մասին չէ: Խոսքն այն մասին է, որ որոշ դեպքերում կուսակցական եւ պետական շահերի միջեւ հակասություններ կան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչ պարզվեց՝ ախորժակը ուտելիս է բացվում:Քննարկեցին հարցեր,որոնք եթե իմի էս բերում կարծես մեզ համար են և մնում է լուծում ստանան: Ամենազավեշտալին այն էր,որ դու տարիներով թալանել էս՛ դնելով այն շրջանառության մեջ ստանալով օգութներ և խուսափել էս տարբեր պարտավորություններից,իսկ այսօր,երբ քեզ բռնում են հանցագործության մեջ ապա դու դառնում էս բարեգութ,եթե համաձայնվում էս այդ սկզբնական թալանը վերադարձնել:
    Նորից նույ մտքին եմ աշխատել է պետք առանց միջնորդի և այն կտանի երկրի հզորացմանն ու ապահով կյանքի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31