Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Մոռանում են, թե ով էր յոթ շրջաններն ուզում հանձնել։ Կարո՞ղ է դա Փաշինյան Նիկոլն էր ուզում հանձնել». «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2018 11:53

Հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

– Պարոն Բաբայան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ սկսեց շահարկվել Արցախի հարցը, կա՞ն իրոք մտահոգության լուրջ հիմքեր։

– Ղարաբաղի հարցի շուրջ ակտիվացած կողմերի 99 տոկոսը ստում է։ Իրենց ասածներն իրականությանը չեն համապատասխանում։ Ես չունեմ մտահոգություն, մտավախություն, որովհետեւ վերջնական որոշողը լինելու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մինչեւ այս էլ էին յոթ շրջան հանձնում, բայց ոչ մի բան չի հանձնվել եւ չի էլ հանձնվի։ Դա հեշտ չէ։ Եթե ինչ-որ սեղանի շուրջ թուղթ են ստորագրում, թե հանձնում են, դա չարաչար սխալվել է նշանակում։ Խորհուրդ եմ տալիս դրանով չզբաղվել:

– Ըստ Ձեզ՝ չկա՞ն զարգացումներ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ճնշումներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կողմից։ Չէ՞ որ ոչ մի նախընտրական քարոզարշավում այդքան սրությամբ չէր արծարծվել Ղարաբաղի հարցը։

– Նորից եմ ասում՝ որեւիցե ԱՄՆ, ՌԴ չի լուծում այդ հարցը։ Էդ հողի վրա ովքեր ապրում են, նրանք պետք է լուծեն այդ հարցը՝ իրենց ուզած ձեւով։ Մյուս հարցն այն է, որ ՀՀԿ-ն ուզում է ցույց տալ իր անփոխարինելի դերը, որ մտահոգ է տարածքներով։ Բայց մոռանում են, թե ով էր յոթ շրջաններն ուզում հանձնել։ Կարո՞ղ է դա Փաշինյան Նիկոլն էր ուզում հանձնել։ Նրա անունը Փաշինյան Նիկոլ չէր։ Այ, այդ յոթ շրջան հանձնողի վիզը պետք է կտրել։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31