Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի շուրջ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարին. Մամեդյարով

Դեկտեմբեր 06,2018 11:01

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն այս ձևաչափով կշարունակվեն 2019թ. հունվարին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմարդ Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

«Բանակցությունները, որոնք շարունակվել են մոտ երեք ժամ, կարևոր և օգտակար էին կողմերի դիրքորոշումներն ավելի լավ հասականալու տեսանկյունից: Կողմերը համաձայնության եկան շարունակել այդ ձևաչափով բանակցությունները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամիս»,- ասել է Մամեդյարովը:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Միլանում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31