Լրահոս
Օրվա լրահոսը

Լսում ես այդ գաղտնալսված խոսակցությունը ու համոզվում, որ Հայաստանն իսկապես միայն Աստծո հույսին է մնացել. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 06,2018 09:15

Այո, պետական անվտանգության սպառնալիք է, երբ ինչ-որ մեկը կամ որեւէ կազմակերպություն կարող է այդպես գաղտնալսել պետության ղեկավարի, հատուկ ծառայության տնօրենի հեռախոսային խոսակցությունները: Բայց հրապարակված այդ խոսակցությունների բովանդակությունը բազմապատիկ ավելի մեծ խայտառակություն են:

Պարզ է, իհարկե, որ գաղտնալսված, բնականաբար, նաեւ որոշակի չափով տեխնիկապես մշակված այդ լսանյութի հրապարակումը պատահականություն չէր, հստակ հաշվարկված քայլ էր՝ հարուցելիք արձագանքով հանդերձ:

Իսկ բուն խոսակցությունների բովանդակությունն ուղղակի խայտառակություն է: Ավելին՝ վերահաստատվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննած եւ կալանքի որոշում տված դատավորի կողմից ԱԱԾ տնօրենի հետ քայլերը համաձայնեցնելու, այդ ամենն իր հերթին հենց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու առանցքային իրողությունը, որն, իբր թե հերքվել էր, դատավորն էլ գրեթե երդվում էր, թե ոչ մի զանգ, ոչ մի բան, ԱԱԾ տնօրենի մասին էլ՝ չասենք:

Լսում ես այդ գաղտնալսված խոսակցությունը ու համոզվում, որ Հայաստանն իսկապես միայն Աստծո հույսին է մնացել: Հրաշք է, որ դեռ արդեն եղածից ավելի մեծ աղետի մեջ չենք ընկել: Հրաշք:

Խնդրեմ, «հիացեք» վարչապետի պաշտոնակատար ու, դատելով դեպքերի ընթացքից՝ հավանական հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, իր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «խոսքուզրույցի» բարձր մակարդակով ու խայտառակության ոչնչացնող աստիճանով:

Տ.ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31