Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ Վարուժան Ավետիսյանին. «Ձեր խմբավորումը ոստիկանության գնդապետ է սպանել»

Դեկտեմբեր 06,2018 00:20

Անցումային արդարադատության թեմայով քննարկումը Հանրայինով բուռն բանավեճ առաջացրեց նաեւ Էդմոն Մարուքյանի («Լույս» դաշինք) եւ Վարուժան Ավետիսյանի («Սասնա ծռեր») միջեւ, ինչը ներկայացնում ենք առանց խմբագրման:

Էդմոն Մարուքյան– Ես զարմանում եմ, որ անցումային արդարադատության մասին հարց եք բարձրացնում, երբ ազատ եք արձակվել այն դատական համակարգի ժամանակաշրջանում, որ այսօր գործում է, անցումային արդարադատությունը հասարակության հետ հաշտության մասին է, ես ուզում եմ հասկանալ՝ ձեր խմբավորումը ոստիկանության գնդապետ է սպանել, ոստիկաններ են սպանվել եւ արդյոք դուք հաշտվե՛լ եք հանրության հետ, ես ձեր զղջանքի խոսքը չեմ լսել: Շարքային քաղաքացի չի սպանվել, ոստիկանության գնդապետ է սպանվել իր ծառայությունն իրականացնելու ժամանակ…

Վարուժան Ավետիսյան– Մենք հենց դրա համար ենք խոսում անցումային արդարադատության մասին, որ մեզ էլ վերաբերվի, բոլորին վերաբերվի…

Էդմոն Մարուքյան– Ես ասում եմ, որ կա թալան, օրինակ` Գյումրիի տնակային ավանը….ես կարծում եմ, որ բացի զինված ուժերը, հենց այստեղ առաջարկում եմ, պարոն Փաշինյան, որ թալանի արդյունք է եղել, որ կա Գյումրիի տնակային ավանը, Վանաձորինը, Սպիտակինը, էդ գումարները պետք է ուղղել բնակարաններ գնել երկրորդային շուկայից եւ տներ գնել, տալ մարդկանց, տնակներն էլ քանդել հանել..

Վարուժան Ավետիսյան-Անցումային արդարադատություն է պետք, որովհետեւ դուք հանցավոր ռեժիմին աջակցել եք ձեր ֆոտոսեսիոն գործունեությամբ…

Էդմոն Մարուքյան– Դուք ոստիկան եք սպանել…

Վարուժան Ավետիսյան– Բոլորը գիտեն ով ում է սպանել..

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    wow… ահա մի նոր անակընկալ

    այս Մարուքյանը ուրեմն այսպէս` խրոխտ ու յամարձակ անձ է, երբ որ ուզէ…
    (աւելի «պատկերաւոր» արտայայտութիւն կրնայի գործածել,
    բայց անոր իրաւասութիւնը միայն վարչապետի ունի)

    ամէն դէպքում, quite interesting

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31