2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ ՀՀԿ-ն «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով ներկայացավ, այս ուժի առաջնորդի թրծած կադրերի դեմքերով մեծադիր պաստառները հայտնվեցին հնարավոր եւ անհնար տեղերում: 2017-ին ՀՀԿ-ն, ի դեմս Կարեն Կարապետյանի, թարմ ու նոր երիտասարդ քաղաքական գործիչներով հանդես եկավ: Ու այդ ժամանակ ՀՀԿ-ից՝ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Տարոն Մարգարյանի հսկայական պաստառները հայտնվեցին Արշակունյաց փողոցում՝ տպարանի շենքի պատերին: Հիմա այս նույն տեղում եւ հանրապետության բազմաթիվ այլ «տեսարժան պատերին» մեծամասամբ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդի ու պատգամավորի թեկնածուների պաստառներն են: Այսօր այդ նույն պատը՝ տպարանի, «Իմ քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մեծադիր պաստառն է:
Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
05.12.2018