Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Այսօրվա իշխանության քվեների մի մասը փոշիանալու է»

Դեկտեմբեր 05,2018 20:11

«Այս ընտրությունները կարեւոր են երկրի համար, քանի որ խոստանում են լինել նոր որակի ընտրություններ, թեեւ քարոզարշավն այնքան էլ հույս չի ներշնչում այդ նոր որակի: Ամեն դեպքում, այդ հնարավորությունը կա»,-այսօր Սեւան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այսպես սկսեց իր ելույթը ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ Մանոյանի, նոր Սահմանադրության կարգով սպասվող այս ընտրությունների արդյունքում չի լինելու խորհրդարանում որեւէ ուժ, որ միայնակ կարողանա ունենալ 2/3-ից ավել քվե.«Դրա համար էլ այսօրվա իշխանության քվեների մի մասը փոշիանալու է: Փոշիանալու են, քանի որ 80 % էլ ստանան` իրականում խորհրդարանում ներկայացված պետք է լինեն ընդամենը 67 %-ով: Այդ իսկ պատճառով, է՛լ կարիք չկա հավելյալ ճիգ գործադրել եւ ձեր քվեն տալ իշխող կուսակցությունը»:

Իսկ նախորդ իշխանությանը, ինչպես ասաց Մանոյանը, ձայն տալու մասին չի ուզում խոսել եւ չի կարծում, թե նրանց շատ են կարոտել, ուստի նրանց քվեարկելու անհրաժեշտություն չկա.« Նրանք Հայաստանի վերանկախացման առաջին օրվանից միշտ եղել են իշխանություն եւ ընդդիմություն լինելու փորձ չունեն: Հիմա ասում են, որ ուժեղ ընդդիմադիր կլինեն, բայց ընդդիմություն լինելու փորձ չունեն: Իսկ մյուս ուժերը, որոնք մինչեւ հիմա խորհրդարանում ներկայացվել են, տեսել եք, որ եղել են դաշինք, դաշինքը կիսվել է ու այդ կիսվածը նորից կիսվել է: Ճիշտ է, 3 կուսակցություններ են, բայց այդ 3-ը միասին չկարողացան 2 տարի դիմանալ: Սա լավ բան չի հուշում, թե՝ ինչ որակի աշխատանք պետք է տանեն միասնաբար»:

Մանոյանն ասաց, որ նոր ստեղծված կուսակցությունների մի մասն ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ են գրանցվել՝ որպես կուսակցություն. «Դրանցից 4-5-ն իրենց նպաստն ունեն տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնությունների մեջ, բայց այդ նախաձեռնություններում էլ չկարողացան համախմբվել ու վերածվել են 4-5 կուսակցությունների»:

Մանոյանի խոսքերով՝ «Վստահ եմ, որ բոլոր ուժերի ծրագրերում էլ լավ կետեր կան, բայց պետք է նայել, թե դրանց մասին խոսողն ով է: Մեր դեպքում` մենք մի քանի հիմնական կետեր ենք առաջ քաշել, եւ մեր կենսագրությունն է վկա, որ մենք ինչ ասում ենք, այդ ուղուց չենք շեղվել՝ ազգային խնդիրների առաջնահերթություն, հողի պաշտպանություն, ազգային արժեքների պաշտպանություն, Արցախի հարցում, եւ ընդհանրապես, առանց զիջելու զարգացում, սոցիալական արդարություն եւ կառավարման համակարգի բարելավում` սրանք են Դաշնակցության ծրագրի հիմնաքարերը»:

Դաշնակցությանը պետք է քվե տան, ինչպես Մանոյանն ասաց, ոչ միայն այն պատճառով, որ Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, այլեւ այն պատճառով, որ անկախացած Հայաստանում, Արցախում 1989-ից ներկայացրել է իր դեմքը.«Մենք արել ենք շատ ավելին մեր` խորհրդարանում ներկայացված 5-7 պատգամավորներով: Չկա մեկ այլ նման խմբակցություն, որ 5-7 պատգամավորով այնքան աշխատանք կատարեր, որքան մենք: Իսկ մենք արել ենք, արդյունքի հասել ե՛ւ երբ ընդդիմադիր էինք, ե՛ւ երբ իշխանության մաս ենք կազմել: 2009 -2016 թվականներին եղել ենք ընդդիմություն, բայց մարդիկ ասում են` 10 տարի աշխատել եք Սերժ Սարգսյանի հետ»:

Մանոյանը հիշեց 2008 թվականի ընտրությունները, երբ Դաշնակցության նախագահի թեկնածուն լուսահոգի Վահան Հովհաննիսյանն էր.«Այսինքն` այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանին չէինք պաշտպանում, իսկ 2013-ին ժողովրդին կոչ էինք արել չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին, այլ ցանկացած մեկ այլ թեկնածուի տալ քվե»:

Մանոյանը վստահեցրեց՝ այդ ընթացքում Դաշնակցությունը կարողացել էր խորհրդարանում համախմբել ընդդիմությանը: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը հիշեց նաեւ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ, ինչպես ինքն ասաց՝ մեջբերեց նրա խոսքը՝ «Այս ինչ սքանչելի քառյակ է»:

Որպես Դաշնակցության ձեռքբերում եւ իշխանության մաս լինելով հաջողություն Մանոյանը հիշեցրեց 2005-ի եւ 2015 թվականների Սահմանադրական փոփոխությունները.«Այսօր, եթե խորհրդարանում ընդդիմությունն ինչ-որ լծակներ ունի, դրա մեջ մեծագույն դերակատարություն ենք ունեցել մենք: Մենք ենք, որ առաջին օրվանից պնդել ենք, որ Ազգային ժողովում պետք է ընդդիմությանը լծակներ տալ: Մինչեւ 2008 թվականը, եթե խորհրդարանում ընդդիմությունն ունենար 49% ներկայացվածություն, ոչ մի լծակ չուներ, ինչի համար էլ անընդհատ փորձ էր արվում փողոց դուրս գալով հարցերը լուծել: Սակայն 2008-ի մարտի 1-ից հետո հնարավոր եղավ բարեփոխումներ կատարել»:

Մանոյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ 3-րդ ժամկետում պաշտոնավարել՝շնորհիվ նոր Սահմանադրության:

Կիրո Մանոյանն ասաց.«Ձեր քվեն տալով Դաշնակցությանը, դուք վստահ կլինեք, որ խորհրդարանում ներկայացված է մի կուսակցություն, որը հայ իրականության մեջ միակ համահայկական կուսակցությունն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հապիպի, սովետական ժամանակներէն սերած հակադաշնակցականութեան հիւանդութիւնը ասոնց քով անբուժելի կերպով, յաւերժապէս հաստատուած է: Սկիզբը, ըսինք որ սերունդի հարց է, բան կը հասկնան, կը փոխուին: Ահա քեզի յաջորդող սերունդները… աւելի՛ կ’ատեն կոր Դաշնակցութիւնը քան թէ իրենց ծնողները եւ մեծ-ծնողները, քանզի գոնէ այս վերջիններուն մէջ խորհրդային կարգերու դէմ այլախոհութեան տեսական խորհրդանիշն էր Դաշնակցութիւնը:

    Ասոնք քուէ չեն տար ՀՅԴ-ին: Էշուն կու տան, անոր չեն գտար: Բառացիօրէն՝ եթէ քուէարկութեան թղթիկին վրայ ըլլան միայն երկու այլընտրանք՝ էշի մը նկարը, եւ ՀՅԴ-ի ամենամաքրամաքուր թեկնածուն, էշուն առջեւ «X» կ’ընեն, միա՛յն թէ շուն-դաշնակին ձայն չտան:

    Աս, աս է խէյյի: Պու պուտըր:

    Govern yourselves accordingly.

    Եւ մի նեղուիք: Չ’արժեր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31