«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ»,-ֆեյսբուքի իր էջում գրել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որը ընթանում էր վարչապետի առանձնասենյակից՝ խոսեց իր ձեւակերպմամբ, գաղտնալսման երկրորդ սերիայի մասին. «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, տեսնում է, որ ինչ խոստացել էինք, իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից հետո, որեւէ մեկը չի պլստալու…Իսկ այս գաղտնալսումները հրապարակվում են փրկության օղակ գտնելու համար` կոռումպացված համակարգին: Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանը կոչ ուղղեց քաղաքացիներին. «Այսօր կոչ եմ անում հակապետական գործունեությանը արձագանքելու համար` անկախ եղանակային պայմաններից, դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Սրանք վարչապետի ընտրություններ են առաջին հերթին: Հույս ունեմ` ՀՀ քաղաքացիներից ստանալ ուժեղ մանդատ պայքարելու կոռուպցիայի դեմ եւ ջախջախիչ հարված հասցնելու ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի…
Ես դեսել եմ ՀՀ քաղաքացիների դուխը, կամքը: Չգիտեմ` արժի՞ անդրադառնալ այս գաղտնալսման բովանդակությանը, որովհետեւ ես արդեն անդրադարձել եմ սեպտեմբերի 12-ին ԱԺ-ամբիոնից ունեցած իմ ելույթում, որտեղ կրկնակի շատ ինֆորմացիա կա:
Ի դեպ, այդ գաղտնալսումը մոնտաժված է, այնտեղ կան դրվագներ, որոնք ես պատմել եմ իմ ելույթում: Օրինակ, այն պահը, երբ ԱԱԾ տնօրենն ասում է դատավորը վախեցած է, ես ասում եմ` ինչ է նշանակում վախեցած է, դուք պարտավոր եք պաշտպանել դատավորների անվտանգությունը: ԱԺ ամբիոնից հայտարարել եմ եւ ուզում եմ ասել, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գործողությունները տեղավորվում են նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակում»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գաղտնալսված խոսակցության հրապարակումը որակեց հակահեղափոխության հերթական դրսեւորում է, որին սպասում է ջախջախիչ պարտություն: Նա նաեւ վստահեցրեց. «Այո, կոռուպցիոներին սպասում են կալանավորումներ, դատավճիռներ… Դրա համար առաջիկա ընտրություններին կոչ եմ անում քվեարկել իմ օգտին, պատվիրակել, որ բոլոր թալանված գումարները վերադարձնենք բյուջե: Համոզված եմ, որ դուխով եք, որովհետեւ ՀՀ քաղաքացին հաղթել է, եւ այդ հաղթանակը իրացնելու ենք մինչեւ վերջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
իսկ փողոցի հարկադրանքով կառավարութիւն տապալելը, անատակ անձերով նոր կառավարութիւն մը պարտադրելը, յետոյ ընտրուած խորհրդարան մը լուծարելը, շա՜տ այդ բոլորը շա՜տ օգտակար քայլեր են, պետականութեան համար…
իսկ այդ ձեր ԱԱԾ-ի ղեկավարի եւ միւս ֆուտպոլիսթին պաշտօնական կարողութիւնները ի՞նչ են, եթէ իրենք իսկ հեշտօրէն գաղտնալսումի կ՛ենթարկուի
գալով գաղտնալսման բովանդակութեան, դատական իշխանութեան հանդէպ ոստիկանութեան ոտնձգութիւնները վնասակար չե՞ն, կարծեցեալ«պետականութեան»
բայց երեւի նորէն չենք հասկանում… «պետականութեան դէմ պատերազմ»ը բանաստեղծական իմաստ ունի, դա շուտով մեզ կը բացատրէ Տիկին Մշակոյթի Մարմնաւորում Մակունցը
պարզ է թէ երբ նախորդ կրառումս կատարեցի, տակաւին չէի լսած նոր ձայնագրութիւնը…
բան չեմ գտնում ասելիք
կամ ասեմ, նամանաւանդ մեղքանում եմ Պարոն Փաշինյանին… իսկապէս տխրում եմ, իրեն համար… վատ մարդ չէ, իսկապէս, սակայն իր կարողութիւնները շատ անբաւարար են իրականցնելու համար այն ինչ ուզում է… կողքին՝ ոչնչութիւն… դէմը՝ իրմէ անհամետօրէն աւելի զօրեղ ուժեր… եւ «ժողովուրդ» մը որ միայն իր երազային տեսլականին մէջ գոյութիւն ունի, վարդագոյն երեւակայութիւն է… ինքն իր անհամբերութեան պատճառով է կրում… խաչը