«Մենք» դաշինքի անդամները քարոզարշավ էին իրականացնում Սեւանում, Մարտունիում եւ Վարդենիսում: Նրանց դիմավորում էին աղ ու հացով: Խաչատուր Քոքոբելյանը նույնիսկ բաժակաճառ ասաց. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս օտար ճանապարհ բռնելու կարիք չունի: Իրար ձեռքից բռնելով բոլորս միասին դառնալու ենք մենք եւ իրար ձեռք բռնած շենացնելու ենք մեր երկիրը»:
«Մենքի» թեկնածուները, ի թիվս այլնի, խոստացան աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի բարձրացում, միջպետական եւ միջհամայնքային ճանապարհների վերանորոգում, մինչեւ 10 տարեկան երեխաներին եւ թոշակառուներին անվճար բուժսպասարկում եւ այլն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ