«Չեմ կարծում, որ այսօր ՀՀԿ-ի հետ պայքարելու առիթ կա, որովհետեւ ՀՀԿ-ն պայքարից դուրս է: Կարծում եմ՝այս ընտրություններում ՀՀ քաղաքացիները ցույց կտան դա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի նախորդ օրերին եղել է ՀՀ քառասուն քաղաքներում, եւ քաղաքացիների կողմից իրեն ուղղված հիմնական «մեղադրանքը» հետեւյալ հարցադրման տեսքն է ունեցել՝ «ինչո՞ւ ՀՀԿ հայտնի դեմքերը մինչեւ հիմա ազատության մեջ են»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե արձագանքելով ՀՀԿ-ի մեղադրանքներին՝ Փաշինյանն այդ կուսակցությանը լեգիտիմացնում է որպես ընդդիմություն, վարչապետի պաշտոնակատարը նկատեց. «Վերջին տասը տարում այդ բառն այնքան եմ ասել…մեզ մեղադրել են, որ ում ասես՝ «լեգիտիմացրել» ենք, բայց նրանք բոլորն էլ «ապալեգիտիմացվել» են»:
Հարցին՝ «ՀՀԿ-ին համարո՞ւմ եք ընդդիմություն», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ընդդիմադիր է ժողովրդին եւ ՀՀ-ին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2197114560509356/
https://www.facebook.com/aravot.am/videos/587725558350221/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ