Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի օդային ուժերը նոր ռազմական գործողություն են իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) Հյուսիսային Իրաքում գտնվող հենակատերի ուղղությամբ։ Կործանիչների հրթիռակոծությունների հետևանքով սպանվել է 3 քուրդ զինյալ։
Թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ ռազմական գործողությունը իրականացվել է այն բանից հետո, երբ թուրքական կողմը պարզել է, որ քուրդ զինյալները պատրաստվում են հարձակում գործել թուրք-իրաքյան սահմանի մոտ գտնվող թուրքական ռազմական բազայի վրա։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ ռազմական գործողություններն ընթանում են թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս։ Հյուսիսային Իրաքում PKK-ն ունի մի շարք հենակետեր։ Այնտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան։