Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ապատեղեկատվություն է տարածում. Հրանտ Անանյան. «Ա1+»

Դեկտեմբեր 05,2018 17:12

«Անի» բաց բաժնետիրական ընկերության  գլխավոր տնօրեն Գևորգ Մանուկյանը դիմել է կառավարությանը, որպեսզի Ամասիայի ջրանցքն անհատույց տրամադրվի իրեն։ Պայմանով, որ պարտավոր են  կատարել 400 մլն դրամի ներդրում։  Բայց կառավարությունը  պատասխանել է, որ պետք է ներդրումները կազմեն 540 մլն դրամ։

Ըստ Գևորգ Մանուկյանի՝ կառավարությունը անհիմն պայմաններ է դրել իրենց առջև։

«Մեզ հնարավորություն չի տրվում ջրանցքը  ո՛չ օտարելու, ո՛չ գրավադրելու։ Միաժամանակ, եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով հրաժարվենք ջրանցքից, ապա մեր կատարած ներդրումներով հանդերձ  պետք է վերադարձնենք պետությանը»։

Այժմ քրեական գործ է հարուցվել, ըստ որի պետությանը վնաս է պատճառվել։ «Անի» բաց բաժնետիրական  ընկերության փաստաբան Հրանտ Անանյանն էլ տեղեկացրեց, որ դատախազությունը տեղեկատվություն է տարածել,  ըստ որի՝ պետական սեփականություն հանդիսացող ջրանցքը վաճառվել է ընդամենը 30 մլն դրամով, մինչդեռ դրա գինը 244 միլիոն դրամ է։

«Հասարակությանը ինֆորմացիա է տրամադրվել, որը ամբողջական չի։ Ինչու՞, որովհետև տվյալ տարածած հաղորդագրության մեջ որևէ նշում չկա, որ բացի նրանից, որ 30 մլն դրամով է օտարվել ջրանցքը, նաև նախկին կառավարությունը պարտականություն է դրել «Անի»  ԲԲ ընկերության վրա, որ 15 տարվա մեջ 540 միլիոնի վերանորոգման աշխատանքներ իրականացվի  ջրանցքի վրա, այսինքն՝ գնորդը փաստացի ծախսում է 570 մլն դրամ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31