«Մենք նորից մտել ենք սեւի ու սպիտակի դաշտ: Փոխադարձ հրաձգություն է ընթանում: Ես չգիտեմ, դա գուցեեւ փոխադարձ ձեռնտու է: Վերջում պետք է գնահատական տալ»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արա Հակոբյանը`անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին: Պարոն Հակոբյանն ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցուցակում, նաեւ վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում:
Ըստ մեր զրուցակցի, փոխադարձ հրաձգությունը «ծածկում է» ծրագրային քննարկումները եւ դրա մեջ ներառված ուժերը, փաստացի, դուրս են գալիս առաջին պլան եւ այդ բառամթերքն է առաջնային դառնում. «Մենք այդ մոտեցման մեջ չէինք եւ չենք: Մենք նպատակ ունեինք եւ ունենք ծրագրային քննարկումներ ունենալ, ոչ թե պիտակավորում`ցանկացած գործչի հետ կապված»:
Արա Հակոբյանի կարծիքով, անհրաժեշտ է ձեւավորել ազգային բեւեռ, որը հակակշիռ կլինի եւ կլինի հիմնական ընդդիմությունը` նոր ձեւավորվող Ազգային ժողովում: Ազգային բեւեռ մեր զրուցակիցը համարում է եւ իրենց, եւ ՀՅԴ-ին, եւ բոլոր այն ուժերին`քաղաքական, թե հասարակական, որոնք ունեն համանման օրակարգ: Ազգային բեւեռի ձեւավորմանը պետք է հետեւի ազգային ճակատը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ