Դեկտենբերի 4-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1957 թ. ծնված Նարինե Պ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.20-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 24.000 դրամ, բանկային, զեղչային քարտեր և այցեքարտեր՝ պատճառելով մոտ 44.000 դրամի վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս նույն օրը, ժամը 20.20-ին, Դրոյի փողոցի թիվ 23 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն