Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինքը արդեն բացահայտ տեսել է, որ ես եմ իրանով զբաղվում, ինքը հանկարծ ինձ չդնի իր թուլակամ ՀՔԾ-ի տեղը». Շահնազարյանը՝ Փաշինյանին

Դեկտեմբեր 05,2018 16:03

Այսօր ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված թեկնածու Դավիթ Շահնազարյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ իրեն ԱԱԾ հրավիրելու հետ կապված: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Շահնազարյանից փաստեր էր ուզել՝ նոյեմբերի 27-ի ասուլիսում իր այն հայտարարության հետ կապված, որ ներկայիս վարչախումբը իրականացնում է քաղաքականություն, որը ձեւակերպվում է այսպես՝ «իշխանություն՝ Արցախի դիմաց»:

Լրագրողները հարցրեցին՝ ձեր հայտարարությունը պետական դավաճանության մասին է ու ԱԱԾ-ն փաստեր է ուզում ձեզնից, կարո՞ղ եք ներկայացնել փաստ, չե՞ք կարծում, որ եթե փաստ չեք ներկայացնում, դա կընկալվի մերկապարանոց հայտարարություն ու քաղաքական շոուի մաս: Շահնազարյանը պատասխանեց, որ իր երեկվա ասուլիսում ոչ միայն փաստեր է ներկայացրել, այլեւ՝ հիմնավորումներ: Նա նշեց, որ ԱԱԾ-ն այն տեղը չէ, որտեղ Արցախի վրա կախված վտանգները կարելի է քննարկել, ինքը դա անելու է հրապարակայնորեն: Ըստ Շահնազարյանի, իր ասուլիսում շատ ծանրակշիռ փաստեր է ներկայացրել, թող ներկայիս իշխանությունը հասկանա:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որ եթե ԱԱԾ-ով սպառնում են, ապա իրենց են սպառնում, որովհետեւ եթե ճիշտ են ոմանց պնդումները, պետք է իրենք դատվեն ու արժանանան ժողովրդական դատաստանի, իսկ եթե պարզվի, որ ոմանք էժան ստախոս են, մարդիկ դա պետք է իմանան: Շահնազարյանն արձագանքեց. «Դա իր մանր սպառնալիքն է հերթական: Ինքը արդեն բացահայտ տեսել է, որ ես եմ իրանով զբաղվում եւ ինքը գիտի դրա հետեւանքներն ինչ են լինելու, ինքը հանկարծ ինձ չդնի իր թուլակամ ՀՔԾ-ի տեղը, ինքը գիտի դրա հետեւանքները ու դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հեռացել իշխանությունից ու չի եկել իր՝ ցուցմունք տալու ժամանակը»:

Aravot.am-ը ճշտեց՝ դուք Սասուն Միքայելյանի հետ Մարտի 1-ի օրերին առանձնազրույց ունեցե՞լ եք, ասե՞լ եք, որ կա գաղտնի պետական հրաման իրեն կրակելու՝ Շահնազարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ հիշում՝ եղել է դա, թե՞ չի եղել, չեմ կարող բացառել, որ նման բան եղել է, բայց հիմա ինքը փորձում է թեման փոխել ընդամենը: Ես պատրաստ եմ բոլորի հետ խոսել նաեւ այդ հարցերով, ցանկացած հարցերով: Բայց ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իմ այն հարցը, որը ուղղել եմ երեկվա ասուլիսին, այդ անձը եղել է Սասուն Միքայելյանը, ես պատրաստ եմ ներկայացնել Օմարի հետ կապված այլ մանրամասներ»:

Հարցին՝ դուք ասում եք, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին, բայց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի եղբայրը՝ Գառնիկ Գեւորգյանն ասել է, որ նման բան չի եղել, Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սերժ Սարգսյանին՝ Շահնազարյանը պատասխանեց. «Այդ փաստը շատերին է հայտնի, որ ուզեցել է գնդակահարել ու ինչ-որ մարդիկ նրան հետ են համոզել: Մանրամասների հետ ես չեմ ուզում մտնել, խնդրում եմ ինչ-որ անկապ մարդկանց մանիպուլյատիվ հայտարարությունները ինձ մի ասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31