Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով դեկտեմբերի 9-ին  Քննչական կոմիտեն կիրականացնի ուժեղացված ծառայություն

Դեկտեմբեր 05,2018 15:46

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք  ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝

  • դեկտեմբերի 9-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել  Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին

 

  • դեկտեմբերի 9-ին և դրան հաջորդող  օրերին  արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը

 

  • նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։

 

  • բարդ կամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամ՝ Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի հետ:

 

Աշխատանքային խմբի ղեկավարին մասնավորապես հանձնարարվել է՝

 

  • գործնական աջակցություն ցուցաբերել Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և ստորաբաժանումներին ընտրության ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ

 

  • 2018 թվականի դեկտեմբերի 5-ից՝ յուրաքանչյուր օր Քննչական կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրությանը հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին:

Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝  կազմակերպել քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում  քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման  արդյունքների վերաբերյալ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումներում  կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31