Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարի պաշտոնակատար. «Երեխան հարցրեց` ճիշտ է, որ 5 պատմողական առարկա ունենք»

Դեկտեմբեր 05,2018 15:36

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին ներկայացրեց, թե ինչպես համապատասխան ծրագիր ներբեռնելով եւ այն պահելով իր քարոզչական թերթիկի, պաստառի վրա, կարելի է լսել իրեն: Նա կարեւորեց «խոսող» քարոզչանյութերի կիրառումը ընտրարշավի ժամանակ: Պատմեց, որ ծրագիրը սկզբում միայն «Իմ քայլի» լոգոն էր ճանաչել, ինչի արդյունքում` Հայաստանի որ ծայրում որ թեկնածուի պաստառի վրա պահում էին, միայն ինքն էր խոսում:

Նախարարի պաշտոնակատարը մի դրվագ էլ պատմեց, երբ քարոզարշավի ժամանակ հյուրընկալվել է մի ընտանիքի:

«Հանդիպումներից մեկի ժամանակ մի երեխա բերեց ու ցույց տվեց իր դասացուցակը, ասաց՝ ճի՞շտ է, որ օրական 5 պատմողական առարկա ունենք: Ասացի` դասացուցակդ բեր ու տեսա, որ պատմողական առարկաներն էին` կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, այսինքն՝ մենք հին տրամաբանությամբ, այս բոլոր առարկաները, որ պետք է սովորեցնեն մտածել, պատկերացնել, քննել, համարվում են պատմողական եւ անգիրի վրա հենված, մինչդեռ այս տեխնոլոգիան թույլ է տալու այդ խնդիրը լուծել; Իհարկե, չենք ասում, որ սա միակ մեթոդն է այդ խնդիրը լուծելու, բայց մեթոդներից մեկն է»,-նշեց «Իմ քայլը» թեկնածուն:

Մանրամասները` տեսանյութում

Նա ասաց, որ տեխնոլոգիան կիրառում է ընտրարշավի ժամանակ, բայց նաեւ մի շարք մշակումներ ունեն դպրոցները եւ դասագրքերը նոր տեխնոլոգիաներով ներկայացնելու համար եւ դա որպես քարոզչանյութ կիրառվել է ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար: ԿԳ նախարարի պաշտոնակատարը խոստացավ, որ առաջիկայում կունենանք «խոսող» դասագրքեր: Ասաց, որ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ ունեն բանավոր պայմանավորվածություններ, որոնք պատրաստ կլինեն դրամաշնորհներ տրամադրել այդ նպատակով:

Նա որոշ դպրոցներում ծագած խնդիրներին էլ անդրադարձավ, խոստացավ, որ ընտրություններից հետո բոլորին վերջնական լուծում կտրվի:

Մանրամասները` տեսանյութում

Արայիկ Հարությունյանը նաեւ նշեց, որ շատ կրթական կենտրոններ կան, որոնք կուտակված դրական փորձ ունեն, ու խելամիտ չի լինի, եթե այդ դրական փորձը չներառենք հանրակրթության ոլորտում: «Եթե կան տարիներով մշակված մեթոդներ, ինչո՞ւ դա չանենք: Դա վերաբերում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, «Քվանտ» վարժարանին, մի շարք հենակետային ավագ դպրոցների, Դիլիջանի դպրոցին…Այս կենտրոնները որպես առանձին կղզիներ են զարգացել եւ եթե չլինի նրանց համագործակցությունը պետության հետ, նրանք չեն զարգանա»,-վստահ է նախարարի պաշտոնակատարը:

Մանրամասները` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31